«Իմ քայլը» խմբակցությունը մերժեց ռազմագերիների հարցը ԱԺ-ում քննարկելու առաջարկը
ԱԺ այսօրվա հերթական նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ ներկայացնելով «Ստեղծված իրավիճակում և դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» որոշման նախագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու հարցը՝ կոչ արեց կողմ քվեարկել նախագծին։
Ըստ նրա, դա ռազմագերիների հարցը ևս մեկ անգամ բարձրաձայնելու հնարավորությունն է․
Պատգամավորը հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը երկու ամիս առաջ էլ էր այդ նախաձեռնությամբ հանդես եկել՝ առաջարկելով խնդրով արտահերթ նիստ գումարել, որը չէր ընդունվել:
Նկատելով, որ եռակողմ հայտարարությունը միջազգային իրավունքի խախտմամբ, սպառնալիքի ներքո կնքված փաստաթուղթ է, Տարոն Սիմոնյանը շեշտեց, որ փաստաթուղթը մեծամասսամբ կատարվել է և մնացել է միայն գերիների հարցը:
Նա հայտնեց, որ հայտարարությունից չի կատարվել միայն ռազմագերիներ հետ վերադարձնելու դրույթը և նախագծով առաջարկվում է քննարկել այն՝ ընդգծելու միջազգային իրավունքի նորմի խախտումը և ռազմագերիներին պատանդ պահելու փաստը, ինչպես նաև դիմելու միջազգային հանրությանը՝ ռազմագերիների վերադարձին նպաստելու համար:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը հայտենց, որ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին, քանի որ ԱԺ-ն այդ հարցի քննարկման լիազորություն և ընթացակարգ չունի և կարող է իրականացնել միայն Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավասությունները:
ԱԺ-Ն 73 դեմ 40 կողմ ձայներով մերժեց վերոնշյալ նախագիծն նստաշրջանի օրակարգ ընդգրկելու առաջարկը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան