ԱՏՁՄ-ը գարնանը կսկսի ԱԹՍ-ների պատրաստման ուսումնական ծրագիր
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը միշտ ապագայի մասին է մտածել, գործեր է արել երկիրը զարգացնելու համար: Ասուլիսում ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանը՝ խոսելով մասնավորապես «Արմաթ» լաբորատորիաների սպասվող ընդլայնման վերաբերյալ:
Նրա խոսքով, 2015 ունեցել են 67 «Արմաթ» լաբորատորիա, որոնք գտնվում են դպոցներում, այժմ հասել են 565 լաբորատորիայի: Լաբորատորիաներ կան նաև Արցախում: Քասսարջյանն ասաց, որ Ադրբեջանի հսկողության տակ անցած այժմյան տարածքներում մնացել է «Արմաթի» 10 լաբորատորի: Նա նշեց, ոոր նպատակ ունեն մինչև 2022 թվականի վերջը Հայաստանի յուրաքանչյուր համայքնում «Արմաթ» լաբորատորիա հիմնել, աշխատանքները տարվում են: Ակնկալում են պետության հետ համագործակցում:
ԱՏՁՄ գործադիր տնօրենը նշեց, որ պատերազմից հետո հասկացել են՝ միայն ծրագրավորելով չեն կարող հասնել հաղթանակի, պետք են տարբեր տեսակի տեխնոլոգիաներ, սարքավորումներ ստեղծել: Շրջանավարտները նաև այդ հմտություններն են ձեռք բերել ու արդեն, ըստ նրա, պետք է խոսեն ծրագրի ընդլայնման մասին:
«Այս ամեն ինչը լուսահոգի Կարեն Վարդանյանի երազանքն էր, իր ջանքերով մենք կարողացանք իրականացնել այդ երազանքը: Ասում էր «Արմաթը» մեր հաղթանակի դրոշն է: Մենք համոզված ենք, որ նորից հաղթանակ կունենանք»,- ասաց Ր. Քասսարջյանը:
Նա ներկայացրեց իրենց նոր ծրագիրը՝ «Արմաթ օդում». «Անօդաչու թռչող սարքերի պատրաստման ուսումնական ծրագիր է, մեկնարկում ենք այս գարնանը: Նպատակն է՝ ունենալ մեր ներդրումն այս ուղղությունում, պատրասել մասնագետներ, բնականաբար ռազմական նպատկաներով կիրառվող ուղղությունը զարգացնելու համար»,- նշեց Ր. Քասսարջյանը:
«Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանն ասաց, որ «Արմաթի» բաղադրիչներից մեկը ԱԹՍ զարգացման ուղղությունն է, ինչը չի նախատեսվել միայն պատերազմի ավարտից հետո, առաջին քայլերն արել են դեռ 2013 թվականին, 2016 իրականացրել են ԱԹՍ-ների հանրապետական մրցույթներ, նախատեսել էին կրթական աշխատանոցների ներդրումը:
«Ծրագրով նախատեսվում է 60 կրթական աշխատանոցների ներդրում Հայաստանի և Արցախի քաղաքներում: Երևանում կտեղադրվի 16 լաբորատորիա, Գյումրում, Վանաձորում՝ 3-ական:
Հայաստանի բոլոր տարածքներում երեխաները, որոնք նախնական ինժեներական հմտություններ կստանան «Արմաթում», նաև ոչ միայն «Արմաթի» սաները, նրանք, ովքեր համապատասխան պոտենցիալ կունենան, հնարավորություն կունենան հաճախել այդ աշխատանոցներ»,- նշեց նա:
Ս. Վարդանյանը տեղեկացրեց, որ արդեն ապրիլին նախատեսում են 8 լաբորատորի ներդնել Գյումրիում, Վայաձորում, Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանում, Թալինում, Գավառում, Երևանում, Կապանում և Ստեփանակերտում: Հետագայում, ըստ ֆինանասական հնարավորությունների, կբացվեն նաև մյուս լաբորատորիաները:
Կրթական դասընթացը 1 տարի է: Նախատեսում են տարեկան շուրջ 1750 շրջանավարտ պատրաստել նախագծման, սպասարկման, ԱԹՍ-ների կառավարման ոլորտներում աշխատելու համար:
«Նրանց մի մասը կգնան ժամկետային զինծառայության, առնվազն երկու տարում բանակին կտանք 18 տարեկանը լրացած շուրջ 2500 պատրաստված տղաներ»,- ասաց «Արմաթ» ծրագրի ղեկավարը:
Նա ընդգծեց՝ պատերազմը ցույց տվեց, որ տեխնոլոգիական առումով հետ ենք մնացել, պետք է աշխատել ապագայի համար, ոչ միայն զենքի տեսակներ ստեղծել, նաև զորամիավորումներ, արհեստական ինտելեկտով աշխատող զինատեսակների, հակառակորդի ինֆաստրակտուրաները խափանող ծրագրերի վրա աշխատել:
Ս. Վարդանյանն ասաց, որ 1 աշխատանոցի ներդրման համար 6,5 միլիոն դրամ է անհրաժեշտ լինում, որի մեջ ներդրում է 7 թռչող սարք հավաքելու հնարավորություն, կա սարքավորում, որով կստեղծեն ԱԹՍ առանձին մասեր, փաթեթի մեջ ներառված է երկու խմբավարի պատրաստում:
Նրա խոսքով, հաջորդ տարի նախատեսվում է ԱԹՍ-ների գործով առաջին տեխնոլոգիական ճամբարը:
Րաֆֆի Քասսարջյանն ասաց, որ իրենք երկարաժամկետ ծրագիր, պայմանավորվածություն ունեն կառավարության հետ, իսկ «Արմաթ օդումն» «Արմաթ» ընդհանուր ծրագրի մաս է կազմում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան