Իրանը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Զարիֆ
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը ոչ պատերազմի է ձգտում և ոչ էլ լարվածության: Հետևաբար, իշխանությունից հեռացող Թրամփի վարկաչազմի քայլերը չեն կարող որևէ ազդեցություն ունենալ Իրանի ժողովրդի կամքի վրա: Այս մասին գրում է Pars Today-ը։
Երկուշաբթի օրը, խոսելով գեներալ Սոլեյմանիի սպանության մեղավորներին հայտնաբերելու ԱԳ նախարարության դիվանագիտական քայլերի մասին, Զարիֆն ասել է, որ նախարարությունը, միջազգային և երկկողմ համագործակցության շրջանակներում, համապատասխան քայլեր է իրականացրել Իրանում և Իրաքում:
Անդրադառնալով իր իշխանության վերջին օրերին Թրամփի կողմից Իրանի դեմ ուղղված գործողություններին, Զարիֆն ասել է․ «Եթե որևէ մեկը նպատակ ունի ագրեսիա իրականացնել Իրանի դեմ, պետք է վերանայի նախկին ագրեսիայի պատմությունը: Սակայն ես համոզված եմ, որ Թրամփի իշխանության վերջին մեկ-երկու օրերին, մեր կանխարգելիչ քայլերն արդյունավետ կգործեն»:
Ընդգծելով, որ Իրանը պաշտպանում է ղարաբաղյան հակամարտւթյաւն շրջանակներում Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը, Զարիֆն ասել է. «Մենք դեմ ենք բնակելի տարածքների, մասնավորապես՝ պատմական ժառանգություն հանդիսացող Գանձակ քաղաքի վրա հարձակմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան