Մոսկվայում հայազգի գործիչը ԱԳՆ դիմաց պահանջում է ազատ արձակել հայ ռազմագերիներին
Մոսկվայաբնակ Գրիգոր Քեթցյանը շարունակում է միայնակ ակիցա իրականացվել Մոսկվայում տարբեր պետական գերատեսչությունների մոտ՝ պահանջելով ազատ արձակել հայ ռազմագերիներին:
«Ռուսաստանաբնակ գործիչ, քաղաքական գիտությունների թեկնածու Գրիգոր Քեթցյանն 4-րդ օրն է շարունակում է իր միայնակ ակցիաները՝ հանուն ղարաբաղյան պատերազմի ռազմագերիների ազատման։ Նա նաև հացադուլ է հայտարարել։ Այսօր նա ՌԴ ԱԳՆ-ի դիմաց է»,- նշված է նրա ֆեյսբուքյան էջում:
Օրեր առաջ նա իր ակցիան անում էր ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան դիմաց:
Այսօր նրան միացել է մոսկվաբնակ Դավիթ Ֆրանգ Տոնոյանը՝ պահանջելով ազատություն հայ-ադրբեջանական պատերազմի բոլոր ռազմագերիներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան