Վրաստանը գրեթե պատրաստ է պատվաստանյութ ներկրել
Վրաստանի կառավարությունն ավարտին է հասցրել պատվաստման ազգային ծրագիրը: Բոլոր ոլորտների ներկայացուցիչները հավանություն են տվել՝ ծրագիրը համապատասխանում է միջազգային ու մարդու իրավունքների չափորոշիչներին:Այս մասին գրում է aliq.ge-ն։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ 80-ից ավելի տեղական ու արտասահմանյան փորձագետի մշակած պլանի արդյունքում երկիրը դարձել է «Կովաքս» հարթակի մաս, ինչը գրեթե ցանկացած տեսակի վակցինա ստանալու հնարավորություն է տալիս:
Առաջինը կպատվաստվեն ռիսկային խմբերը, վակցինան Վրաստան բերել ծրագրվում է գարնան սկզբին: Անցորդներից պարզել ենք՝ արդյո՞ք պատրաստվում են պատվաստվել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան