Մարզերում վնասատուներով և հիվանդություններով վարակված տարածքներն էապես ավելացել են
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի է ունեցել անտառների պահպանության և պաշտպանության թեմայով աշխատանքային խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Խորհրդակցությանը մասնակցել են փոխնախարար Ա․ Մազմանյանը, Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ա.Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պ․ Ցուգունյանը, շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Ի․ Զարգարյանը և ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լ․ Ավետիսյանը։
«Խորհրդակցությանը քննարկվող թիվ մեկ խնդիրը վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարին պատրաստվելն ու դրա իրագործումն էր։ Որոշակի հանգամանքների բերումով 2021 թվականին այդ բնագավառում մեծ ծավալի անելիք կա։
Գարնանային անտառպաթոլոգիական հետազոտությունների արդյունքում տերևակեր վնասատուներով և հիվանդություններով վարակված տարածքն ըստ մարզերի շուրջ 11.575 հա է (2019 թվականի տվյալներով՝ 5400 հա, 2020 թվականի տվյալներով ևս 6100 հա)։
Գերխնդիր է այս տարի վաղ գարնանը պատրաստ լինել համակարգված պայքար իրականացնել հիվանդությունների և վնասատուների դեմ՝ կանխարգելելու տարածումը և անտառզանգվածի ոչնչացումը։
Քննարկվել են այլ գերատեսչությունների կարողություններն ու տեխնիկական միջոցներն այս նպատակով օգտագործելու հնարավորությունը։
Հատուկ հանձնարարականներ են տրվել վերհանել պետական կառավարման այլ մարմինների ու գերատեսչությունների կարողությունները, տարբերակներ գտնել դրանց համատեղման և Անտառային կոմիտեի ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների միջոցով այդ ծավալի աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ։
Նախարարը հանձնարարել է դիտարկել նաև վնասատուներով և հիվանդություններով վարակված հնարավոր նոր տարածքների վերհանման և քարտեզագրման հարցը, որպեսզի հաջորդիվ նույն գործընթացները այդ տարածքներում ևս իրականացվեն։
Երկրորդիվ քննարկվել է Անտառային կոմիտեի կազմում անտառային օրենսգրքով սահմանված վերահսկողական ինստիտուտների հիմնման գործընթացը։
Դրա շուրջ առաջիկայում լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,-նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին