19.01.2021. Կորոնավիրուսի 236 նոր դեպք է գրանցվել, ևս 14 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2224 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 236 նոր դեպք: Առողջացել է 436 մարդ: Մեկ օրում գրանցվել է մահվան 14 դեպք: Նրանցից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հունվարի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164912 դեպք, որոնցից 153500-ն` առողջացած, 3007-ը` մահվան ելքով: Մահվան ևս 734 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7671 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 626377 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 18.01.2021. Կորոնավիրուսի 90 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
- 17.01.2021. Կորոնավիրուսի 351 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
- 16.01.2021. Հայաստանում կարոնավիրուսուվ հիվանդների մահվան դեպքերի թիվը հասել է 3 715-ի
- 15.01.2021. Կորոնավիրուսի 396 նոր դեպք է գրանցվել, ևս 16 մարդ մահացել է
- 14.01.2021. Կորոնավիրուսի 448 նոր դեպք է գրանցվել, ևս 18 մարդ մահացել է
- 13.01.2021. Մեկ օրում կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
- 12.01.2021. Կորոնավիրուսի 355 նոր դեպք է գրանցվել, ևս 15 մարդ մահացել է
- 11.01.2021. Կորոնավիրուսի 157 նոր դեպք է գրանցվել, ևս 4 մարդ մահացել է
- 10.01.2021. Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք, գրանցվել է 7 մահ