Կշարունակենք պայքարել՝ իրականության վերածելու քո երազանքները. Կարո Փայլանի գրառումը Հրանտ Դինքի մասին
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության 14-րդ տարելիցին, գրելով․
«14 տարի անցաւ Աղբարիկ…
Շատ ջանք թափեցինք, սակայն չկրցանք պատասխանատուութեան ենթարկել անոնք, որոնք «ՍՊԱՆՆԷ՛» ըսին։
Այն խաւարը, որ քեզ խլեց մեզմէ, կը շարունակէ ոճիր գործել։
Բայց մենք կը շարունակենք պայքարիլ՝ իրականութեան վերածելու համար քու երազներդ»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան