Մենք պատմության մեջ մնալու ենք ԱԺ, որը հանձնել է Արցախի 70%-ը. Կարեն Սիմոնյան
«Վերջին երեք ամիսներին ՀՀ-ն կնքել է երկու միջազգային պայմանագիր, խորհրդարանում քանի՞ հոգի է տեղյակ եղել այն դրույթներից, որոնք ստորագրվել են»,- խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ-ն խորհրդարանական պետություն է, և հենց խորհրդարանն է պետությունը կառավարող մարմինը։
Նրա խոսքով, մինչ օրս քննարկվածը իրենք կարող են համարել գաղտնի տեղեկատվություն, բայց դրանից հետո որևէ մեկը պե՞տք է իրենց բացատրի, տեղյակ պահի, թե ուր է գնում պետության նավը։
«Ո՞րն է մեր ուղենիշը։ Ես որպես քաղաքական գործիչ և քաղաքացի սպասում եմ, որ իշխանությունը ցույց տա այն ուղենիշները, հանուն որոնց գնում է ՀՀ-ն։ Այսօր մենք փորձում ենք հավաքագրել այն մարդկանց մտքերն ու գաղափարները, որոնք մեզ հնարավորություն կտան առաջ շարժվել։ Այսօր առավել քան երբևէ կարևոր է մեր քաղաքացիների մասնակցությունը հասարակական, քաղաքական կյանքին, որովհետև յուրաքանչյուրի մասնակցությունը կարող է մեզ դուրս բերել այս իրավիճակից»,- նկատեց պատգամավորը։
Կարեն Սիմոնյանն ասաց, որ ուզում է հասկանալ՝ Հայաստանի երրորդ Հանրապետության յոթերորդ գումարման ԱԺ-ն պատմության մեջ ինչպե՞ս է ներկայացվելու. խորհրդարան, որը համաձայնեց Արցախի Հանրապետության տարածքային կորուստների՞ն, թե՞ խորհրդարան, որը կարողացավ ոտքի կանգնել և քայլեր անել հանուն Արցախի Հանրապետության։
«Առայժմ ես չեմ կարող ասել, որ երկրորդ սցենարն ավելի իրատեսական է, քան առաջինը։ Ինչպես հասկանում եմ՝ մենք պատմության մեջ մնալու ենք որպես ԱԺ, որը որպես անվտանգության երաշխավոր՝ հանձնել է Արցախի 70%-ը»,- եզրափակեց խոսքը պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյան․ Կապիտուլյացիա կնքած ղեկավարի հետ բանակցելու ցանկություն ունի միայն թշնամին, ով հունվարի 11-ին նոր ակնկալիքներ ունի դավաճանից
- Եթե համակերպվում եք Արցախի 75% կորստին, ապա պատրաստ եղեք համակերպվելու Արցախի մնացած փոքր հատվածի, Սյունիքի և, աստիճանաբար, Հայաստանի ամբողջական կորստին․Տ․ Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան