Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր էպիկենտրոն
Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր էպիկենտրոն: Այս մասին գրել է Gazeta-ն՝ հղում կատարելով ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեին: Ըստ տվյալների՝ այն գտնվում է երկրի հյուսիս-արևելքում՝ Ցզիլին նահանգում:
«Վարակի ներքին դեպքերի նոր էպիկենտրոնը դարձել է հյուսիսարևելյան Ցզիլին նահանգը, որտեղ գրանցվել է վարակվածների թվի աճ: Վերջին մեկ օրվա ընթացքում բացահայտվել է 43 նոր դեպք», - ասվում է հաղորդագրության մեջ:
Վերջին շաբաթվա ընթացքում Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի նոր ախտորոշված դեպքերի թվի աճ: ՉԺՀ Պետական առողջապահական կոմիտեն հայտարարել է մի քանի նահանգների կարանտինի մասին, այդ թվում Հուբեյում: Այնտեղ բնակիչներին արգելվում է դուրս գալ իրենց տներից, ինչպես նաև դադարեցվել է հանրային տրանսպորտի աշխատանքը: Միևնույն ժամանակ, իշխանությունները շեշտում են, որ դեպքերի աճի ընթացքում ոչ մի մարդ չի մահացել:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է ավելի քան 96 միլիոն դեպք, վերականգնվել է ավելի քան 68,6 միլիոն մարդ, և ավելի քան 2 միլիոն հիվանդ մահացել է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան