Մարտակերտցիները փակել են ադրբեջանական շարասյան ճանապարհը
Ֆեյսբուքի օգտատեր Արմեն Իշխանյանը հրապարակել է տեսանյութ, որով հայտնում է, որ մարտակերտցիները փակել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Քարվաճառ մեկնող ադրբեջանական շարասյան ճանապարհը:
Մարտակերտցիների ներկայացուցիչը իրենց մոտեցած ռուս խաղաղապահներին տեղեկացրեց, որ իրենք խաղաղ ակցիա են իրականացնում, շնորհակալություն հայտնեց ՌԴ-ի կոմղից իրականացվող խաղաղապահ առաքելության համար և ներկայացրեց մի քանի պահանջ:
Ակցիայի մասնակիցը հիշատակեց եռակողմ հայտարարության այն կետը, որում խոսք է գնում բոլոր տեսակի հաղորդակցման ուղիների բացման մասին: Նա նկատեց, որ այդ կետը չի կատարվում, քանի որ Մարտակերտից Վարդենիս ճանապարհը հայ բնակչության համար փակ է, այն դեպքում, երբ ադրբեջանական մեքենաները Մարտակերտով կարողանում են անցնել Քարվաճառ: Ակցիայի մասնակիցները ռուս խաղաղապահներին փոխանցեցին մարտակերտի շրջանի բնակիչների ստորագրությամբ գրությունը, որով առաջարկում են լուծել այդ խնդիրը: Նրանք հայտնեցին, որ եթե հայերը չեն կարողանալու օգտվել Մարտակերտ-Վարդենիս ճանապարհից, ապա թույլ չեն տա, որ ադրբեջանական կողմը օգտվի Մարտակերտի տարածքով անցնող ճանապարհից և պարբերաբար կփակեն այն:
Ռուս խաղաղապահների գեներալը իր խոսքում նկատեց, որ իրենց խնդիրը Արցախում խաղաղության ապահովումը և հաղորդակցության ուղիների աշխատանքի ապահովումը: Մարտակերտի բնակիչը շնորհակալություն հայտնեց գեներալին «Արցախ» բառն օգտագործելու համար:
ՌԴ ԶՈւ գեներալը հայտնեց, որ գրությունը կփոխանցի պատկան մարմիններին և մարտակերտցիների ձայնը լսելի կլինի, իսկ իրենց ուղեկցած շարասյունում քաղաքացիական անձինք են՝ շինարարներ:
Մարտակերտցիները ռուս խաղաղապահներին հորդորեցին ադրբեջանական կողմին փոխանցել, որ վերջիններս մեքենաներից անցանկալի ժեստեր ցույց չտան: Խաղաղապահները խոստացան այդ մասին խոսել ադրբեջանական շարասյան ղեկավարի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան