Իմ ուսանողների առաջարկներն ավելի բովանդակային են, քան ԱԺ քննիչ հանձնաժողովինը. Պապոյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ԱԺ պատգամավորներից ոմանց համեմատում է «Սասնա Ծռեր» էպոսի հերոսներից մեկի՝ Կոզբադինի հետ, որը խոստումներ է տալիս, որ գնալու է Սասունը քանդի, հայոց ազգի տեղը քանդի, իսկ վերջում ոչինչի չի հասնում։
«Սա կոնկրետ որևէ անձի չի վերաբերում, դա կարող է վերաբերել բոլորիս՝ այդ թվում ինձ։ Եվ հատկապես խոսքը վերաբերում է քննիչ հանձնաժողովներ ստեղծողներին։ Սա վերաբերում է այն խմբակցություններին ու մարդկանց, որոնք քննիչ հանձնաժողովներ են ստեղծում՝ տրանսպորտի վերաբերյալ, COVID-19-ի վերաբերյալ, Ամուլսարի հարցով և այլն։ Վերջին հարցը նախորդ տարի բարձրացել էր, հասարակական հնչեղության հարց էր, քաղաքական դիվիդենտների հարց կար, և ստեղծվեց այս հանձնժողովը»,- նկատեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքը։
Ըստ Գևորգ Պապոյանի, հանձնաժողովը ներկայացրել է վերլուծություն, որն ընդամենը վեց էջից է բաղկացած, որևէ թիվ նշված չէ։
«Ըստ էության, չկա որևէ փաստ, ապացույց, որ այսինչ հանքավայրը բացելու համար տեղի են ունեցել այսինչ-այնինչ խախտումները։ Մեկ տարի աշխատանքի արդյունքում հանձնաժողովը տվել է երեք առաջարկ։ Ես ունեմ ավարտական թեզ գրող ուսանողներ, որոնց առաջարկներն ավելի բովանդակային ու գործնական են, քան այստեղ ներկայացվածները։ Ես այս քննադատությունը չեմ ուղղում հանձնաժողովի անդամներին ու նախագահին, այլ այն պատգամավորներին, որոնք տարբեր առիթներով որոշում են ստեղծել ինչ-որ քննիչ հանձնաժողովներ»,- ասաց պատգամավորը։
Գևորգ Պապոյանի խոսքով, պետք չէ ավելորդ հույսեր ու տրամադրություններ ստեղծել, որ երկրում տեղի ունեցողի բացահայտումներ պետք է լինեն։
«Անեիք այդ բացահայտումները, չկան նման բացահայտումներ, քանի որ իրական խնդիրները թողած, ընկել եք այլ հարցերի հետևից։ Այս անգամ էլ ընդդիմությունը գնաց շահարկումների հետևից, բայց պետք է ունենալ պատասխանատվություն, և պետք է իմանա, որ մենք մեր բոլոր բառերի, գործողությունների համար պետք է կրենք պատասխանատվություն»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին