Սփյուռքում չեն գիտակցում, որ իրենց ետևում թեկուզ փոքր հայկական պետականության գոյությունն ազդում է իրենց ընդունող պետության վերաբերմունքի վրա․ թուրքագետ
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Հայաստանի կապիտուլիացիան և մեր պետականության հետևողական թուլացումը անխուսափելիորեն բացասական է ազդում նաև հայկական սփյուռքի վրա։ Անկախ բնակության երկրից՝ հայկական համայնքները զգալիորեն թուլանալու են, իսկ որոշ երկրներում (օր.՝ Ռուսաստան, Արլ. Եվրոպա, Մերձավոր Արևելք) պարբերաբար ենթարկվելու են ճնշումների։
Սփյուռքում շատերը չեն էլ գիտակցում, որ իրենց ետևում թեկուզ փոքր, բայց այնուամենայնիվ՝ հայկական պետականության գոյությունը նկատելիորեն ազդում է իրենց ընդունող պետության վերաբերմունքի վրա։
Որոշեցի այս մասին հիշեցնել, քանի որ տեղեկություններ ունեմ, որ հայերը շարունակում են թիրախավորվել Գերմանիայում։ Մասնավորապես, հայերի տների դիմաց թուրքական և ադրբեջանական դեռևս անհայտ կազմակերպությունների կողմից արվել են այսպիսի գրաֆիտիներ, որոնց վրա գրված է «Տանը տեղ չկա» (տե՛ս կից նկարում)։ Գերմանական ոստիկանությունը դեռևս չի կարողանում գտնել հանցագործներին։
Սա լավ առիթ է հիշեցնելու, որ քանի դեռ Հայաստանի թուլամորթ իշխանությունները զիջում են ամեն հարցում և «տենչում խաղաղություն», Սփյուռքը ևս ապահով չի լինելու։
ՀԻՇԵՑՈւՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը»։
Հայաստանի կապիտուլիացիան և մեր պետականության հետևողական թուլացումը անխուսափելիորեն բացասական է ազդում նաև հայկական...
Posted by Varuzhan Geghamyan on Monday, January 18, 2021
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին