Ակցիայի մասնակիցները Խաչատուրովին դիմավորեցին ծափահարություններով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց՝ «Շուշին ազատագրողներին դատում են Շուշին հանձնողներ» կարգախոսով բողոքի ակցիա իրականցնող քաղաքացիները բարձր ծափահարություններով դիմավորեցին դատական նիստին շտապող ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին։
«Ուզում եմ, որ բոլորդ ողջունեք Շուշին ազատագրած գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին»,-բարձրախոսով հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը, ինչին հետևեցին բարձր ծահարություններ։
Հիշեցնենք, որ այս պահին դատարանի դիմաց շատ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց ձեռքում պահելով «Թուրքի դեմ կզածները դատում են թուրք կզցնողներին», «Շուշին ծախած իշխանություն vs Շուշին ազատագրած հերոսներ», «Թուրքին կզցրած հերոսներ vs թուրքի սապոգը լպստող իշխանություն», «Ո՞ւմ պատվերով էիք կարում «Մարտի 1-ի գործը» ու այլ գրություններով ցուցապաստառներ։
Այստեղ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երվանդ Բոզոյան. Մարդիկ ապրում են իրենց սոցիալական խնդիրներով, չունեն քաղաքացիական գիտակցության բարձր մակարդակ
- Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան
- Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստն ընդմիջվել է
- Նարեկ Մալյան. Ես տեսա, որ «Մարտի 1-ի» գործը դարձրել են աշխույժ առևտրի առարկա
- Ակցիա դատարանի դիմաց. «Թուրքի դեմ կզածները դատում են թուրք կզցնողներին»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան