Ակցիա դատարանի դիմաց. «Թուրքի դեմ կզածները դատում են թուրք կզցնողներին»
«Թուրքի դեմ կզածները դատում են թուրք կզցնողներին», «Շուշին ծախած իշխանություն vs Շուշին ազատագրած հերոսներ», «Թուրքին կզցրած հերոսներ vs թուրքի սապոգը լպստող իշխանություն», «Ո՞ւմ պատվերով էիք կարում «Մարտի 1-ի գործը»։ Այս ու այլ գրություններով ցուցապաստառներ բռնած քաղաքացիներն այս պային բողոքի ակցիա են իրականացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ նստավայրի դիմաց։
Քիչ անց՝ ժամը 13։00-ին այստեղ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի կսկսվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։
Հիշեցնենք, որ նրանց փաստաբանները այդ գործը որակել են քաղաքական հետապնդում ռազմական ու քաղաքական գործիչների դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Կիվիրյան. Մինչև Ռոբերտ Քոչարյանին հասնելը, Նիկոլականները պետք է առաջին հերթին իրենք իրենց դատեն
- Հրավիրում ենք բողոքի ակցիայի. Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան