Ադրբեջանն ու Թուրքիան այսուհետև անելու են ամեն ինչ մեզ էլ ավելի ճնշելու, էլ ավելի շրջափակելու համար. Էլիբեգովա
«Միամտություն կլիներ հույս ունել, որ Ադրբեջանի նախագահի հետ կարելի է ինչ-որ բան պայմանավորվել, ու նա կպահպանի այդ պայմանավորվածությունները»,- Yerevan.Today-ի տաղավարում զրուցի ժամանակ ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Նրա խոսքով, տարիներ շարունակ ականատես ենք եղել, որ Ալիևը ցանկացած պայմանավորվածութուն խախտել է և հույսը դնել իր խոստումների վրա, առավել ևս իր հաջողություններից հետո, երբ հայկական կողմը փաստացի հանձնեց Ալիևին այն ամենը, ինչ ակնկալում էր, դեռ ավելին, միամտություն կլիներ:
«Ալիևը հասկացավ, որ Հայաստանում կան իշխանություններ, որոնց վրա կարելի է ճնշում գործադրել ու ստանալ ցանկալին, էլ ավելին, ավելին ու ավելին, նա շանսը բաց չի թողնում, օգտվում է պահից»,- նշեց ադրբեջանագետը:
Ա. Էլիբեգովան ասաց, որ Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականություն է, խոսել համատեղ բնակեցման մասին, հնարավոր չէ. «Պատերազմը ցույց տվեց, որ դա պրակտիկորեն հնարավոր չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի կատարած կոնկրետ ռազմական հանցագործությունները՝ խաղաղ բնակչության, գերիների հանդեպ վերաբերմունքը, խոշտանգումները, արգելված զինատեսակներով կրակելը»:
Ըստ նրա, Ադրբեջանը ամենաշատը վախենում է ռևանշից, որ հայ հասարակությունը չի համակերպվի այս ամենին՝ անկախ նրանից, թե ինչ են խոսում, մտածում, անում իշխանությունները:
«Ադրբեջանը ռեալ վախ ունի, անելու է ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Հայաստանին զարգանալ, Հայաստանը չկարողանա վերականգնել կորուստները, հզորանալ ու դառնալ ավելի ամուր պետություն: Ադրբեջանն ու Թուրքիան այսուհետ տարիներ շարունակ անելու են ամեն ինչ, որպեսզի էլ ավելի մեզ ճնշեն, էլ ավելի շրջափակեն, էլ ավելի սպանեն մեր տնտեսությունը: Եթե ինչ որ մեկի մոտ պատրանքներ կան, որ Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների բարելավումը մեզ համար որևէ դրական միտում ունի կամ արդյունք, թող ապացուցեն»,- ասաց Անժելա Էլիբեգովան:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Տխուր պատկեր է, երբ իշխող կուսակցության ներկայացուցիչները խոստովանում են՝ առանց իրենց առաջնորդի զրո են. Էլիբեգովա
- Անժելա Էլիբեգովա․ Մեղրիով ճանապարհը բացելու համար ձեզ կրկին խոստանալու են ոսկե սարեր ու խաբեն
- Անժելա Էլիբեգովան հարցեր է ուղղել Փաշինյանին
- Անժելա Էլիբեգովա. Էդ մարդիկ ապագայի ներուժն են
- Անժելա Էլիբեգովա․Ես հիմնավոր կասկած ունեմ, որ կա առանձին, արդեն հետո ստորագրված ևս մի փաստաթուղթ, որը մեզանից թաքցնում են
- Էլիբեգովա. Ձեր բթացած ինքնապաշտպանական բնազդները ու կարճ հիշողությունը ամեն անգամ նույն հետևանքներին է բերում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան