ԿԳՄՍ նախկին նախարարի արված հակապետական, խայտառակ հայտարարությունները չպետք է մնա անհետևանք. Կոստանյան
«ԱԺ բարձր ամբիոնից արդեն նախկին ԿԳՄՍ նախարարի կողմից արված հակապետական, խայտառակ և չհերքված հայտարարությունները չպետք է մնա անհետևանք և իմ կողմից այս պահին արված հայտարարության հիմքով պատրաստվում եմ դիմում-առաջարկ ներկայացնել ԱԺ նախագահին»,- խորհրդարանում հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը և պարզաբանեց, որ նախորդ տարի Արայիկ Հարությունյանը հայտարարել է՝ Հայոց ցեղասպանության թնագարան-ինստիտուտի ֆոնդից նմուշներ են կորել:
Պատգամավորը հայտնեց, որ իր դիմումին ի պատասխան ԿԳՄՍ նախարարությունից ստացել է գրություն՝ կորուստների հիմքով սկսվել է թանգարանային ֆոնդերի հաշվառման գործընթաց, որը նախորդ տարվա մայիսի դրությամբ դեռ չէին ավարտվել:
Ըստ պատգամավորի, չնայած նրան, որ վերահաշվակի համար հատկացված ժամկետը շատ վաղուց արդեն լրացել է, բայց հաշվառման արդյունքները չեն հրապարակվել, իսկ կորուստների վերաբերյալ պնդումները ոչ հերքվել են, ոչ՝ հաստատվել:
Որպեսզի պարզի թե ինչ է կորել թանգարանից պատգամավորը նախորդ օրը կրկին դիմել է նախարարությանը, բայց մինչ այդ դիմում է ԱԺ նախագահին՝ հորդորելով ապահովել վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի ներկայությունն ԱԺ-ում՝ անցյալ տարվա հունիսին արված սկանդալային այդ հայտարարության հետքերով բացատրություններ տալու համար:
Պատգամավորը հայտնեց, որ դեռ չի ստացել մեկ այլ հարցի պատասխանը, թե ինչով է պայմանավորված Հայոց ցեղասպանության թնագարան-ինստիտուտի ներկայիս տնօրենի կողմից թանգարանային ֆոնդերում կատարած կառուցվածքային փոփոխությունները:
Ըստ պատգամավորի՝ դրանով թանգարանի գրքերը և մամուլը հանվել էին ֆոնդի հիմնական հաշվառումից՝ ստեղծելով գրադարան, որում ներառված առարկաներին տրվել է սովորական թանգարանային կարգավիճակ, ինչը ենթադրում էր, որ հիմնական ֆոնդի անձեռնմխելիությունը խախտվելու էր:
«Լուսավոր Հայաստան» խբակցության պատգամավորը նկատեց՝ թանգարանի տնօրինությունը նախորդ տարի հայտարարություն էր տարածել, որ այդ հարցը չշահարկվի, բայց ինքը դեռ որևէ պարզաբանման չի կարողացել տեղեկանալ:
«Այս ճգնաժամային իրավիճակում, անկախ այն հանգամանքից, որ մենք շարունակում ենք պահանջել այս պահին վարչապետ համարվող անձի անհապաղ հրաժարականը՝ հիմքում դնելով այդ պահանջի բոլոր հիմնավորումները, բայց կան կարևոր հարցեր, որոնք չպետք է թողնել, որ վրիպեն երկիրը ղեկավարող անձանց ուշադրությունից»,- հայտարարեց Աննա Կոստանյանը:
Հարակից հրապարակումներ`
- 100 տարի անց, փառավոր հաղթանակներից հետո, մենք նորից ընկանք մեր իսկ ծուղակը. Տարոն Սիմոնյան
- Մենք տապալել ենք քննիչ հանձնաժողովի աշխատանքը. Բաբկեն Թունյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան