Որպեսզի ունքն ուղղելու փոխարեն՝ աչքը չհանենք. Արկադի Խաչատրյան
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը, ելույթ ունենալով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի վերաբերյալ, նկատեց, որ մրցակցության ազատությունը կարևոր է շուկայական տնտեսություններում գնագոյացման և բիզնեսի արդար մրցակցության համար:
Պատգամավորի խոսքով, այդ խնդիրները լուծելու համար Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է ակտիվ լինի և ունենա համապատասխան լիազորություններ, քանի որ ցանկացած պետության համար շուկայի մոնոպոլիզացիան չարիք է:
Արկադի Խաչատրյանը, անդրադառնալով օրենքի նախագծով ներդրված նոր լիազորությանը՝ օպերատիվ հետախուղական տվյալների հայթայթման մեխանիզմին, կարևորեց դրա իրավակիրառ պրատիկան և կարծիք հայտնեց, որ օրենքով պետք է հստակ նշվեն այն դեպքերը երբ կթուլատրվի դիմել այդ միջոցին:
Պատգամավորը շեշտեց, որ ներդրվող գործիքով թույլատրվում է նաև գաղտնալսումներ իրականացնել և կոչ արեց զգույշ լինել, քանի որ գործ ունեն ազատ տնտեսական գործունեության սահմանադրական իրավունքի հետ:
«Պետք է, որ այդ գործիքները կիրառվեն միայն գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների չարաշահման դեպքերը կանխելու համար»,- շեշտեց պատգամավորը և առաջարկեց օրենքով ամրագրել դրա կիրառման հստակ դեպքերը, օրինակ՝ երբ արձանագրված կլինի շուկայում գերիշղող դիրքի առկայության և դրա չարաշահումը կանխելու հիմքեր:
Նրա խոսքով, եթե գործիքը կիրառվի համատարած բոլոր տնտեսվարողների դեմ, ապա այն վատ ազդակ կլինի բիզնես միջավայրի համար, քանի որ ոչ գերիշխող դիրք ունեցող գործարարներն անընդհատ կմտածեն, որ իրենց գաղտնալսում են :
«Դա կարևոր հարց է, որպեսզի ունքն ուղղելու փոխարեն՝ աչքը չհանենք և որևէ կերպ բիզնես միջավայրի վրա բացասական ազդեցություն չունենաք, իսկ իրականացվող միջոցառումները լինեն համաչափ»,- եզրակացրեց Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկվում է փոխել տնտեսական մրցակցության պայմանների խախտման համար սահմանված տուգանքների չափը
- Իմ ուսանողների առաջարկներն ավելի բովանդակային են, քան ԱԺ քննիչ հանձնաժողովինը. Պապոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին