Մենք տապալել ենք քննիչ հանձնաժողովի աշխատանքը. Բաբկեն Թունյան
«Մենք տապալել ենք քննիչ հանձնաժողովի աշխատանքը, և ես դրա մեջ մեղքի իմ բաժինն եմ տեսնում»,- ԱԺ-ում Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Մինչ վերջինիս ելութ ունենալը՝ խորհրդարանական մեծամասնության պատգամավորները քննադատում էին զեկույցը ներկայացնող քննիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանին անարդյունավետ աշխատանքի համար:
Թունյանը հայտնեց, որ ինքն անձամբ է ցանկություն հայտնել մասնակցելու հանձնաժողովի աշխատանքին, որ ներդնի հնարավորինս մեծ ավանդ, բայց հաշվետվությունը մշակելիս անբավարար է աշխատել:
Ըստ պատգամավորի, ուսումնասիրությունների համար առանձնացվել է Հայաստանում գործող 5 հանքավայր, որոնք վերաբաշխել են քննիչ հանձնաժողովի անդամների միջև:
«Ցավոք, մենք բավարար տեղեկություններ չենք ստացել այդ 5 հանքավայրերի մասին: Կան ընկերություններ, որոնց հաշվետվությունները մենք ընդհանրապես չենք կարողացել գտնել: Եթե որևէ լրագրող որոշեր հետաքննություն անցկացնել և ներկայացնել դրա համար որոշակի ռեսուրսներ, ապա նա, ամենայն հավանականությամբ, ավելին կիմանար, քան մենք»,- հայտնեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
Նրա խոսքով պետք է ուսումնասիրվեր Թեղուտի, Սոթքի, Ամուլսարի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի և Մղարթի մետաղական հանքավայրերը:
Ակնարկելով Ամուլսարի հանքավայրը՝ Բաբկեն Թունյանը նկատեց, որ փաստացի քննիչ հանձնաժողովը ստեղծվել է միայն մեկ հանքարդյունաբերական ընկերության ներդրումային ցուցանիշները պարզելու համար, բայց այդ ընկերությունը չի կարողացել որևէ շահույթ ստանալ, քանի որ հանքավայրն անգամ չի շահագործվում:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքի այդ արդյունքները պետք է իրենց համար դաս լինի, որ հաջորդ անգամ քննիչ հանձնաժողովի ստեղծումը որևէ մեկի համար ինքնանպատակ չլինի:
Հարակից հրապարակումներ`
- Իմ ուսանողների առաջարկներն ավելի բովանդակային են, քան ԱԺ քննիչ հանձնաժողովինը. Պապոյան
- Խնդիրը հանքարդյունաբերող ընկերությունների կողմից հանձնաժողովի հարցումների պատասխաններից խուսափելն է եղել. Սերգեյ Բագրատյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան