Գյումրիում ցրտահարությունից մահացության դեպք է գրանցվել. Թումասյան
Գյումրիում ցրտահարությունից մահվան դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:
«Ցրտահարությունից մահացության դեպք, այնուամենայնիվ գրանցվեց Գյումրում:
Այսօր գրանցվել է ցրտահարությունից մահացության, առնվազն ինձ հայտնի առաջին դեպքը: Միայնակ բնակվող, տնակի հասցեով հաշվառում ունեցող 70 ամյա տարեց կին՝ Շ. Գ.-ն:
Անկեղծ ասած ես սկզբունք էի դրել, որ ամեն ինչ անելու էինք, որպեսզի ցրտահարության դեպքեր այս տարի ևս չգրանցվեն Գյումրիում, բայց ավաղ...:
Մանրանասները ներկայումս ճշտում ենք, պարզապես նրա հաշվառման հասցեով ոչ մեկը մեզ վառելափայտ ստանալու խնդրանքով չի դիմել, չուներ նաև իր անունով էլեկտրաէներգիայի սպառողի կոդ, հնարավոր է փաստացի չի բնակվել այն հասցեում, որտեղ հաշվառված է եղել:
Ինչևիցե տարեց կնոջը Գյումրու քաղաքապետարանի կողմից այսօր հուղարկավորեցին «Շիրակ» գերեզմանոցի այն վայրում, որը հատուկ նախատեսված է անօթևան և խնամքից դուրս մնացած հանգուցյալների համար»,- գրել է ա ֆեյսբուքյան էջում:
Հարակից հրապարակումներ`
- «Միայն թե գյումրեցիների շրջանում ցրտահարության դեպքեր չլինեն»
- Երբ քաղաքապետարանը չի զբաղվում անօթևաններով, պետք է զբաղվի վառված աղբամաններով
- «Հիմա մարդիկ սովից էլ չեն սարսափում, միայն ցրտից»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան