Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ կնքած արտոնյալ առևտրային համաձայնագիրը
Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները 2020 թվականի փետրվարի 25-ին ստորագրել էին արտոնյալ առևտրի համաձայնագիր։
Համաձայնագրով նախատեսվում է, որ կողմերը նախատեսված ապրանքատեսակների գները կարող են իջեցնել կամ բարձրացնել, առևտրային շրջանառության ծավալների մեծացման համար պետք է ստեղծվեն արդար, մրցակցային և հարմար պայմաններ։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Այդ ամենը նպատակ ունի վստահության մթնոլորտ ստեղծել և խրախուսել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացումը, որը կարևոր ռազմավարական նշանակություն ունի երկու երկրների համար։
Համաձայնագրով նախատեսված կետերը կյանքի կոչելու համար նախատեսվում է ստեղծել նաև համատեղ կոմիտե։
Համաձայնագրի վավերացման վերաբերյալ տեղեկանում ենք թուրքական «Resmi Gazete» պաշտոնաթերթից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին