Թրամփը որոշել է սահմանափակել Ռուսաստանից ու Չինաստանից անօդաչու թռչող սարքերի գնումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակում է կառավարության կողմից հակառակորդ երկրներից անօդաչու թռչող սարքերի գնումները, որոնց թվում են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան:
Համապատասխան փաստաթուղթը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, գրում է Tass-ը։
«Անօդաչու թռչող սարքերը օգտագործվում են մեր իրավապահ մարմինների կողմից բնական աղետներին օգնություն ցուցաբերելու համար: Մեր հակառակորդների կողմից արտադրված տրանսպորտային միջոցների օգտագործումը սպառնում է ազգային և տնտեսական անվտանգությանը», - ասվում է տեքստում:
ԱՄՆ քաղաքականությունն է կանխել, որ հարկատուների միջոցները օգտագործվեն անթույլատրելի ռիսկեր առաջացնող սարքավորումների ձեռքբերումը, որոնք ստեղծում են ռիսկեր (ազգային անվտանգության համար)։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին