Նեապոլում հայտնաբերվել է Լեոնարդո դա Վինչիի գողացված նկարը
Իտալիայում գտել են հանրահայտ նկարիչ Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը գողացել էին մի քանի տարի առաջ: Այն ավելի հաճախ վերագրվում է իր ուսանողներին, այլ ոչ թե հենց նկարիչին: Այն գրվել է 15-րդ դարում:
Վեստի.ռու-ն գրում է, որ 2019 թվականին, ինչպես պարզվել է, այն առևանգել են Նեապոլի բազիլիկներից մեկի նկուղից: Այս մասին հայտնի է դարձել միայն հիմա, երբ հայտնաբերվել է նկարը: Այն գտել են մոտակայքում՝ մասնավոր բնակարանում: Տերը ձերբակալվել է:
Այժմ փնտրում են այն հանցագործներին, ովքեր գողացել են արվեստի գործը: Չի բացառվում, որ նկարը պետք է ուղարկվեր արտահանման, բայց կորոնավիրուսը փոփոխություններ է մտցրել պլաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին