Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան
«Պատերազմի ժամանակ հայրս ամեն ինչ փորձել է անել թե խորհուրդներով, թե տարբեր ձևեր հուշելով։ Արվել է առավելը, ինչքան հնարավոր էր անել կողքից՝ չլինելով իշխանության մեջ»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ նշելով որ պատերազմը սկսվելուց մի քանի օր անց մեկնել են Արցախ:
«Նույնիսկ ասում էր՝ «գիտեք, էս ինչ բանը գնացեք ասեք, մի ասեք ես եմ ասել, մենակ թե ասեք...»: Ամեն ինչ փորձեց, Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել, քննարկել այդ ամեն ինչը: Ինքս եմ ականատես եղել, թե այն մարդկանց, որոնք կանգնած են մեր հաղթանակների հիմքում, ինչպես էին անտեսում, չէին լսում», - ասաց Լ. Քոչարյանը։
Նա ընդգծեց՝ այն, ինչ ունեցանք ՝ պատերազմ, արդյունք, սխալ դիվանագիտության արդյունք է, որը բազմիցս բարձրաձայնվում էր ու, ցավոք, մեր հասարակությունը մոլորված էր:
«Այս ամենը շատ մեծ խայտառակություն է ու հիմա էլ ավելի վառ դարձավ»,- ասաց նա:
Լ.Քոչարյանի խոսքով, այս պահին շատ բացեր կան, որը հնարավոր է ճիշտ բանակցությունների միջոցով ինչ-որ կետերով ի օգուտ Հայաստանի արդյունքներ ունենալ։
Նա իշխանություններին որակեց աներես ու, ըստ նրա, մի քիչ ինքնասիրություն ունենալու դեպքում չպետք է շարունակեին մնալ իշխանության:
«Այս ամեն ինչից հետո մնալը ուղղակի աբսուրդի ժանրից է, ապշեցնում է ինձ», - ընդգծեց նա։
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա՞ քաղաքականություն, նա ասաց, թե իր հայրը շուտավանից է քաղաքականության մեջ, որի մասին բազմիցս ասվել է. «Հետագա գործողությունների հետ կապված դեռ առիթ կլինի խոսելու ու դեռ ժամանակ կլինի ներկայացնել հանրությունը, թե ինչ ձևով, եղանակով է դա լինելու»։
Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ Լ.Քոչարյանն ասաց, թե այս իշխանությունն իրենն է առաջ տանում, ընդդիմությունն իր օրակարագն է առաջ տանում, բայց որոշողն իշխանությունն է մեծ հաշվով:
«Ոչնչի առաջ չեն կագնալու: Պատրաստ են կեղծիքների ու ամեն ինչի, միայն թե վերարտադրվեն», - նշեց նա։
Լ. Քոչարյանն ասաց, որ կա ձևավորված ընդդիմություն, իսկ իրենք որևէ փուլում հնարավոր է ներգրավե՞ն պրոցեսների մեջ, թե՞ ոչ, նշեց. «Չեմ ուզում ոչ մի բան բացառել, ոչ հաստատել: Ամեն դեպքում այսօր նման խնդիր դրված չէ»:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Ես վստահ եմ՝ մենք կարող ենք դա անել նորից
- Ռոբերտ Քոչարյան. Այո, մենք ի վիճակի ենք եղել այս պատերազմում չպարտվել
- Ռոբերտ Քոչարյան. Իրենք ստացել են շատ լավ իրավիճակ բանակցային գործընթացում
- Պարտության պատճառներից մեկը փորձված, հաջողություններ ունեցած հրամանատարների չեզոքացումն էր. ՀՀ երկրորդ նախագահ
- Ռոբերտ Քոչարյան. Ուզո՞ւմ ենք իմանալ ճշմարտությունը Շուշին հանձնելու մասին
- Ռոբերտ Քոչարյան. Մեր իշխանությունները լեգիտիմիզացրել են Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան