Յոթ բացառիկ հայ արվեստագետներ կստանան Ֆինանսավորում՝ հայ մշակույթի սահմանները առաջ մղելու համար
Յոթ բացառիկ հայ արվեստագետներ կստանան Ֆինանսավորման, մենթորության ու առաջխաղացման ռազմավարությունների փաթեթ հայ մշակույթի սահմանները առաջ մղելու համար։ Այս մասին տեղեկացնում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը։
««Creative Armenia»-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) ուրախ են ներկայացնել յոթ արվեստագետներին, 2021թ.-ի «Creative Armenia-AGBU Fellowship»-ի յոթ արվեստագետներին՝ եզակի նախագիծ, որը տրամադրում է ֆինանսավորման, մենթորության և առաջխաղացման ռազմավարությունների փաթեթ կարիերայի բեկումնային զարգացման համար։
2021թ.-ի ընտրյալ «Fellow»-ներն են՝ գրող Օլիվիա Քաթրանջյանը (Լյուքսեմբուրգ), բաս նվագող և կոմպոզիտոր Նոյ Կարապետյանը (ԱՄՆ), համադրող Նաիրի Խաչատուրյանը (Հայաստան), կինոռեժիսոր և գրող Էմիլի Մկրտիչյանը (ԱՄՆ), երաժիշտ և կոմպոզիտոր Բեյ Ռուն (ԱՄՆ), մեդիա արվեստագետ և լանդշաֆտային ճարտարապետ Արուսյակ Գաբրիելյանը (ԱՄՆ), և նկարիչ և անիմատոր Արևիկ Դորը (Բելգիա)։
«Մենք հպարտ ենք այս հիանալի արվեստագետներով»,- ասաց ՀԲԸՄ Կենտրոնական խորհրդի անդամ Անի Մանուկյանը։ «Նրանք ի ցույց են դնում ստեղծարար մտքի լայն սահմանները և խորությունը, որոնք հայերը կարող են առաջարկել աշխարհին»:
«Այս փայլուն արվեստագետները ստեղծում են մի մշակույթ, որ մնայուն է», - հավելեց Creative Armenia-ի հիմնադիր փոխտնօրեն Ալեք Մուհիբյանը։ «Դա, անշուշտ, կլինի տոկունության, նորարարության և անսահման հնարավորությունների մշակույթ»։
Մինչ 2021թ.-ի «Fellow»-ները սկսում են իրենց ուղին, 2020թ.-ի «Fellow»-ները՝ դիրիժոր և կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանը, գրաֆիկական նկարիչ և համադրող Նվարդ Երկանյանը, թատրոնի ռեժիսոր, պարուսույց Ցոլակ Մլքե-Գալստյանը, կոմպոզիտոր և ջազային դաշնակահար Զելա Մարկոսյանը, կինոռեժիսոր Վահագն Խաչատրյանը և կոմպոզիտոր, երգահան Արմեն Բազարյանը շարունակում են իրենց դերը որպես Հայաստանի ստեղծարար դեսպաններ ՝ առաջնորդելով արվեստագետների հաջորդ սերնդին։
Այժմ պատմական երրորդ ժամկետում, «Fellowship»-եր նախագիծը Creative Armenia-ի և ՀԲԸՄ-ի համագործակցությունն է, որի մեկնարկը տրվել է 2018թ.-ին։ Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է արվեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների։
Սփյուռքահայության վստահությունը վայելող ՀԲԸՄ-ն տասնամյակներ շարունակ հնարավորություններ է ստեղծում հայ արվեստագետների համար՝ տրամադրելով կատարողական արվեստի համալսարանական կրթաթոշակներ, ամառային աշխատափորձեր և մասնագիտական նախագծեր, ինչպիսիք են «Երաժշտական Հայաստան»-ը և «Սայաթ-Նովա» միջազգային կոմպոզիտորական մրցույթը, որոնք գտնվում են ԱՄՆ-ում 2012թ.-ին, իսկ Եվրոպայում 2016թ.-ի հիմնադրված ՀԲԸՄ-ի Կատարողական արվեստի բաժնի հովանու ներքո»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան