«Հրապարակ». Ով է առողջապահության նորանշանակ նախարարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը մասնագիտությամբ իրավաբան է, նա ԱՆ առաջին փոխնախարարն էր։ Նրա ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանն ու Արսեն Թորոսյանն ունեն բիզնես շահեր և մտերիմ են։ Մասնավորապես՝ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ նախարարության և դրա ենթակայության կառույցների հետ։
Բայց ուշագրավն այն է, որ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, «Ռեմա» կրոնական կազմակերպության հոգևոր հովիվն է։ Եթե տիկինը կիսում է ամուսնու հայացքները հավատքի հարցում, ստացվում է՝ աթեիստ նախարարին փոխարինելու է գալիս հավատացյալը։ Նորանշանակ նախարարը ողջ օրը չպատասխանեց մեր զանգերին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին