Նարեկ Մալյան. Ես տեսա, որ «Մարտի 1-ի» գործը դարձրել են աշխույժ առևտրի առարկա
«Այս գործընթացն իրավկան չէ։ Դա ակնհայտ է առաջին իսկ պահից»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը։
Նա էլ շատերի պես այս պահին մասնակցում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ նստավայրի դիմաց ընթացող բողոքի ակցիային։
«Հենց սկզբից ես տեսա, որ «Մարտի 1»-ի այսպես կոչված շահառուները, այդ գործը դարձրել են աշխույժ առևտրի առարկա։ Ես տեսա, որ այդ մարդիկ, եկեք պարզ խոսենք, իրերն իրենց անուններով կոչենք, չամաչենք, ես տեսա մարդիկ, ովքեր եկել են այստեղ ոչ թե իրենց հարազատի շահն առաջ տանելու, այլ փող կպցնելու, պետբյուջեից գումար քերելու համար»,-ասաց Մալյանը։
Հիշեցնենք, որ այս պահին դատարանի դիմաց շատ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց ձեռքում պահելով «Թուրքի դեմ կզածները դատում են թուրք կզցնողներին», «Շուշին ծախած իշխանություն vs Շուշին ազատագրած հերոսներ», «Թուրքին կզցրած հերոսներ vs թուրքի սապոգը լպստող իշխանություն», «Ո՞ւմ պատվերով էիք կարում «Մարտի 1-ի գործը» ու այլ գրություններով ցուցապաստառներ։
Քիչ անց՝ ժամը 13։00-ին այստեղ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի կսկսվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ակցիա դատարանի դիմաց. «Թուրքի դեմ կզածները դատում են թուրք կզցնողներին»
- Կիվիրյան. Մինչև Ռոբերտ Քոչարյանին հասնելը, Նիկոլականները պետք է առաջին հերթին իրենք իրենց դատեն
- Հրավիրում ենք բողոքի ակցիայի. Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ
- Գնացել են թալան անելու, ես ներողություն խնդրե՞մ. զոհվածի այրին՝ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին
- ՎԵՏՕ-ն առաջարկում է Մարտի 1-ի զոհերի արձանի կողքին տեղադրել Վահե Գրիգորյանի կիսանդրին
- Եթե Քլոյանի հայրը 30 միլիոնը շպրտի երեսիս, խոստանում եմ այն բաժանել պայմանագրայիններին. Խաչատրյան
- Լ.Քոչարյան. Մարտի 1-ի զոհերի հարազատները փորձե՞լ են հարցրել այսօրվա վարչապետից՝ ինչու թողեց ու փախավ այդ օրը
- Մարգարիտա Խաչատրյան. Առաջնահերթությունը չպիտի տրվեր Օպերայից մինչև քաղաքապետարան խանութ թալանողներին