Հետաքննվում է Նենսի Փելոսիի նոթբուքի գողության և ռուսական հետախուզությանը փոխանցելու վարկածը
Իրավապահ մարմինները հետաքննում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի աշխատասենյակից նոթբուքի կամ կոշտ սկավառակի հնարավոր գողությունը: Ինչպես հայտնի դարձավ դատարանի նյութերից, ենթադրվում է, որ Փենսիլվանիա նահանգի բնակիչ Ռայլի Ջուն Ուիլյամսը գողացել է սարքը Կապիտոլիումի գրոհի ժամանակ և փորձել այն վաճառել ռուսական հետախուզությանը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
ՀԴԲ-ի գործակալը գործի մանրամասները բացահայտել է իր գրավոր վկայության ընթացքում, որը հրապարակվել է կիրակի երեկոյան: Կնոջը մեղադրանք է առաջադրվել Կապիտոլիումի շենք ապօրինի մուտք գործելու համար:
Կոնգրեսի գրասենյակներից էլեկտրոնային սարքերի հնարավոր գողության հետ կապված մտավախությունները վաղուց էին բարձրաձայնվում:
Դատախազի պաշտոնակատար Մայքլ Շերվինը գրոհից հետո ասել է, որ որոշակի սարքերի գողությունը կարող է սպառնալ «ազգային անվտանգության շահերին»:
Կոլումբիայի շրջանային դատարանում ներկայացված վկայությունների համաձայն՝ ՀԴԲ-ն տեղեկություն է ստացել մի մարդուց, ով իրեն ներկայացնում էր որպես Ուիլյամսի նախկին զուգընկերը:
Նա ասել է, որ Ուիլյամսը «մտադիր էր համակարգիչը ուղարկել Ռուսաստանում գտնվող իր ընկերոջը` Արտաքին հետախուզության ծառայությանը այն վաճառելու համար », - ասված է հայտարարության մեջ:
Տղամարդն ասել էր, որ «անհայտ պատճառներով համակարգչի տեղափոխումը Ռուսաստան ձախողվեց»: Նրա խոսքերով՝ համակարգիչը կա՛մ դեռ գտնվում է Ուիլյամսի մոտ, կա՛մ վերացվել է:
Ուիլյամսից դեռևս չկան մեկնաբանություններ այս առիթով: Ըստ ՀԴԲ-ի, Ուիլյամսը լքել է իր նախկին տունը Փենսիլվանիա նահանգի Հարիսբուրգ քաղաքի մերձակայքում, ապաակտիվացրել է իր հեռախոսահամարը և ջնջել սոցիալական ցանցերի իր էջերը:
Փելոսիի խոսնակ Դրյու Համիլը դեռևս չի պատասխանել մեկնաբանություն ստանալու խնդրանքին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին