Պատրոն Դավոն որպես մեղադրյալ է ներգրավվել
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը (մականունը՝ Պատրոն Դավո) որպես մեղադրյալ է ներգրավվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործերից մեկով։ Այդ մասին Սիվիլնեթին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից՝ պատասխանելով գրավոր հարցմանը։
«Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք աևտրային ընկերությունների, այդ թվում Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ծառայողների հետ նախնական համաձայնության գալով ՀՀ պետական բյուջեից ապրանքներ ձեռք բերելու համար իրեն տրամադրված, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով որոշում է կայացվել Դավիթ Գալստյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,- պատասխանել են ԱԱԾ-ից։
Գալստյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար։
Աղբյուրը գրում է.
«Ընդհանուր առմամբ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում քննվող չորս քրեական գործերով, որոնք վերաբերում են նրան պատկանող ընկերությունների կողմից մատակարարումներին. «Ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները և դիրքը չարաշահելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ»,- նշեցին ԱԱԾ-ից։
Հետաքրքրվել էինք՝ արդյոք Գալստյանին արգելվել է հատել ՀՀ սահմանը, ինչին ի պատասխան՝ հայտնեցին, որ դա նախաքննական գաղտնիք է և հրապարակման ենթակա չէ։
Դավիթ Գալստյանին են պատկանում մի շարք օֆշորային ընկերություններ, նաև՝ ՀՀ-ում գրանցված ընկերություններ, որոնք զբաղվում են զենքի առևտրով ու հանդիսանում են բանակի հիմնական մատակարարներից։
ՍիվիլՆեթը նախկինում անդրադարձել էր Գալստյանի գործունեությանը՝ պարզելով, որ վերջինիս անունը շրջանառվում է ՄԱԿ Անվտանգության խոհրդի փորձագետների որոշ զեկույցներում։ Գալստյանի ընկերություններից մեկը Հայաստանում արտադրում է նաև «Կալաշնիկով» ինքնաձիգեր»։
Հարակից հրապարակումներ`
- Մինասյան. Պատերազմի օրերին Փաշինյանը, «Պատրոն» Դավիթն ու Դավիթ Տոնոյանը փող են աշխատել
- Mediaport-ի բացառիկ մանրամասները. Ինչպես են Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավոն բանակից 30 մլն դոլար գողացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան