Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցներին խնդրեց ակցիան դադարեցնել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ մոտեցավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դիմաց ակցիա իրականացնող իր աջակիցներին։
Քաղաքացիները նրան դիմավորեցին բացականչություններով, ծափահարություններով, «Քոչարյան, հերոս» վանկարկումներով։
«Շնորհակալություն, որ եկել եք։ Շնորհակալություն ձեր աջակցության համար։ Ձեր հետ եմ, եղել եմ, կամ ու լինելու եմ։ Ուղղակի հիմա խնդրում եմ, դատը հետաձգվել է, մի մնացեք այս եղանակին այստեղ։ Գնացեք ձեր տները։ Մեծ շնորհակալություն, ես ուղղակի զգացված եմ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ կեսօրից սկսած դատարանի դիմաց շատ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց ձեռքում պահելով «Թուրքի դեմ կզածները դատում են թուրք կզցնողներին», «Շուշին ծախած իշխանություն vs Շուշին ազատագրած հերոսներ», «Թուրքին կզցրած հերոսներ vs թուրքի սապոգը լպստող իշխանություն», «Ո՞ւմ պատվերով էիք կարում «Մարտի 1-ի գործը» ու այլ գրություններով ցուցապաստառներ։
Այստեղ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի պետք է շարունակվեր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Նիստն ւնդմիջվել է։
Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ակցիայի մասնակիցները Խաչատուրովին դիմավորեցին ծափահարություններով
- Երվանդ Բոզոյան. Մարդիկ ապրում են իրենց սոցիալական խնդիրներով, չունեն քաղաքացիական գիտակցության բարձր մակարդակ
- Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստն ընդմիջվել է
- Նարեկ Մալյան. Ես տեսա, որ «Մարտի 1-ի» գործը դարձրել են աշխույժ առևտրի առարկա
- Ակցիա դատարանի դիմաց. «Թուրքի դեմ կզածները դատում են թուրք կզցնողներին»
- Հրավիրում ենք բողոքի ակցիայի. Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ