Սենոր Հասրաթյան. Ասես ապրում ենք անորոշության անապատում
ԶՈւ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Չգիտեմ ինչպես է ավարտվելու այս ամենը: Սակայն համոզված եմ, որ այն, ինչ կատարվում է այսօր, վաղն անկասկած դժվար է լինելու հաղթահարել անհամեմատ ավելի քիչ կորուստներով, քան արդեն ունեցել ենք:
Ինչպես ասում են՝ համբերությունը կյանք է, բայց շատ հաճախ՝ ոչ բարի հեքիաթին հատուկ ցանկալի ավարտով:
Ամեն ինչ այնքան աղոտ է, որ անգամ լույսի շողն անհնար է նկատել: Նաև ճանապարհների սակավություն կա և ընտրության պակաս... Ասես ապրում ենք անորոշության անապատում, ուր կա արև, անծայրածիր հորիզոն, շարժվելու հոգնած ցանկություն, բայց չկա նպատակակետին տանող մտքի պարզություն...
Հ.գ. - Կներեք իմ բնավորությանը շատ խորթ, բայց մեր այսօրվա իրականությանը հարիր «ծանր» լիրիկայի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան. Լենա Նազարյան,. մտածո՞ւմ էիք, թե դեռևս 18 տարեկանը չլրացած ում որդու հաշվին եք երկրի կազմաքանդման հիմքերը դնում..
- «Թավշյա հեղափոխականները» լուծման եզրին հասած Ացախյան հիմահարցի հնարավորությունները զրոյացրին. Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյանը՝ Սասուն Միքայելյանին. Ինձ անհասկանալի է Ձեր լռությունը...
- Սենոր Հասրաթյան. Պարտության նիրհից զարթնելու պահն է, ուշանում ենք
- Սենոր Հասրաթյան. Ծանրագույն իրավիճակից դուրս գալու ելքերը դեռևս սպառված չեն
- Հաղթածի պատիվը վերադարձնելու հրամայականներից մեկը հզոր առաջնորդով հզոր բանակ ունենալն է. Սենոր Հասրաթյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան