Քաղաքական 12:17 19/01/2021 Հայաստան

Խնդիրը հանքարդյունաբերող ընկերությունների կողմից հանձնաժողովի հարցումների պատասխաններից խուսափելն է եղել. Սերգեյ Բագրատյան

Այսօր ԱԺ-ն քննարկեց Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույց, որը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ, անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նա հայտնեց, որ հանձնաժողովը պահանջել և ստացել է քննության առարկա հանդիսացող հարցերի վերաբերյալ հաշվետվություններ, փաստաթղթեր և այլ անհրաժեշտ տեղեկություններ, պատվիրել  է փորձաքննություններ և ստացել դրանց արդյունքում կազմված եզրակացությունները: Պատգամավորը հայտնեց, որ հանձնաժողով է հրավիրվել իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ:

Սերգեյ Բագրատյանը մասնավորապես նշեց, որ նոյեմբերի 25-ին քննիչ հանձնաժողովը հրավիրած նիստում քննարկել է ոլորտի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հանձնաժողովին տրամադրված տեղեկատվությունները։

Պատգամավորի ներկայացմամբ, նիստում նշվել է, որ ուսումնասիրություններ կիրականացվեն Թեղուտի, Սոդքի, Ամուլսարի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի և Մղարթի մետաղական հանքավայրերում։ Նիստում դատախազությունը տեղեկացրել է, որ երկու հանքավայրի նկատմամբ կան հարուցված քրեական գործեր, իսկ հանքավայր շահագործող 27 ընկերություններն ունեն լիցենզիաներ, որոնց ժամկետներն ավարտվում են սկսած 2025-2045 թվականներին։

Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ այդ քննարկման ժամանակ շեշտադրվել է այն փաստը, որ ակտիվ շահագործման փուլում գտնվող հանքավայրերից ոչ մեկը շահութահարկ չի վճարում, այսինքն շահույթով չի աշխատում և առաջարկվել է ուսումնասիրել այդ կազմակերպությունների ներդրումային ծրագրերը, դրանց ծավալները, նպատակները։

«Ընդհանրացնելով բոլոր խնդիրների ծագման աղբյուրը, կարող ենք պնդել, որ դրանք հիմնականում կապված են ոչ թափանցիկ գործունեության հետ»,-գնահատելով հանքշահագործող ընկերությունների գործողությունները՝ հայտնեց քննիչ հանձնաժողովի նախագահը:

Բագրատյանը հայտնեց, որ հիմնական խնդիրներից մեկը, որին բախվել է քննիչ հանձնաժողովը
հանքարդյունահանողների գործունեությունն ուսումնասիրելու ընթացքում կատարված
հարցումներին ոչ ամբողջական պատասխանելն է կամ պատասխաններից խուսափելը, որը
հիմնականում պայմանավորված է եղել նրանով, որ պահանջված տեղեկատվությունները
պարունակել են առևտրային գաղտնիք:

Պատգամավորը մասնավորապես անդրադառնալով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման հարցի դիտարկմանը՝ հայտնեց, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի տարածքում կազմվել է 26 վկայագիր, որից 3-ը փորձագիտական հանձնաժողովի որոշմամբ ստացել է մշակույթային հուշարձանի կարգավիճակ և 55 նորահայտ հուշարձաններից փորձագիտական հանձնաժողովի նիստում քննարկվել և հուշարձանի կարգավիճակ է ստացել 22-ը:

Քննիչ հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ հիմնվելով հանձնաժողովի կողմից կատարված հարցումների պատասխանների վրա, արձանագրել են, որ տեղական, ազգային կամ միջազգային նշանակության մշակութային հուշարձանների և դրանց բնական միջավայրի ապամոնտաժային ոչնչացումը, դրանց գտնվելու վայրի զննումը կամ այլ գործունեությունը կարող է խախտել Հայաստանի կողմից վավերացված ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային կոնվենցիաներով ամրագրված ՀՀ հանձնառությունները

Կատարած աշխատանքի արդյունքում հանձնաժողովը ընդունել է առաջարկություններ, որոնք  էլ ընթերցեց Սերգեյ Բագրատյանը.
«1. Կազմակերպել վիդեոկոնֆերանս ՅՈՒՆԵՍԿՕ-Ի համաշխարհային ժառանգության կենտրոնի փորձագետների հետ՝ ոլորտի խնդիրները քննարկելու նպատակով:
2. Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ կազմակերպել լայնածավալ կրթական և իրազեկման միջոցառումներ մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ թափանցիկ աշխատելու և դրա արդյուքում դրական կողմերը արձանագրելու տեսանկյունից։
3. Նախաձեռնել օրենսդրական փոփոխություն, որը թույլ կտա մասնավոր կապիտալի ներգրավումը և նոր ներդրումային միջավայրի ձևավորման հնարավորություն մետաղական հանքարդյունաբերության ոլորտում։
4. Մշակել կարգավորման մեխանիզմ հանքարդյունաբերողների ընթացիկ պարտավորությունների պարտադիր ամենամսյա հրապարակման համար։
5. Արդյունավետ կառավարման ապահովման և ֆինանսական ցուցանիշների վերահսկողության նպատակով բոլոր հնարավոր գործառույթներում անհրաժեշտ է ձևավորել նոր չափորոշիչներ»։

Պատգամավորները իրենց ելույթներում նկատեցին, որ քննիչ հանձնաժողովը որևէ առարկայական արդյունքի չի հասել:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:30
«Հայոց պատմության» 7-րդ դասարանի ընթերցումը վերահաստատեց իմ համոզմունքը, որ այն պետք է կոչվի «Հայաստանի պատմություն».Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ քովիդի պատճառով ընթերցել է«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը և ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը չի նախատեսում սահմանափակել օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ
«Azerbaijan Arilines»-ի ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանի իշխանությունները չեն նախատեսում չեղարկել ավիաընկերությունների...
Աղբյուր` Panorama.am
21:38
Ողբերգական դեպք, «Hyundai Sonata»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը բժշկական կենտրոնում մահացել է
Դեկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Սասուն Ղ.-ն իր վարած...
Աղբյուր` Panorama.am
21:10
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները պայմանավորվել են վաղը հանդիպել քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվել է: Այս  մասին  NEWS.am-ին  հայտնեց հանդիպմանը մասնակցած...
Աղբյուր` Panorama.am
20:52
Բոլոր առողջ քննադատությունները մեզ պետք են ,շատ են պետք․ Ավինյանի մամուլի խոսնակ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես ուշ տուն գալը և ընտանիքի անդամների հետ...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 20:00-ի դրությամբ՝ ձյուն և բուք ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Ջերմուկի, Թալինի, Անիի, Աշոցքի, Աշտարակի,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը դարձել են անորակ կառավարման օրինակ․ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ Ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը...
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայաստանում քննարկվում է 1056 կայքերի արգելափակման հարցը
Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Սուրեն Մանուկյանի հայտարարությունը կալանավայրից՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել կալանավայրից։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ
Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:25
Առանց դեպքի վայրի զննության զոհված զինծառայողների դիերը դուրս են բերվել․ փաստաբան
 «Այս պահի ցուցմունքը ինձ համար ուշագրավ էր այնքանով, որքանով, որ տուժող կողմին հետաքրքրում էր, թե ո՞վ է եղել դեպքի օրը՝ զոհված...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով
Civilnet-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ֆրանսիական մամուլում հրապարակվել են Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության  «Gökçe» և...
Աղբյուր` Panorama.am
18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ուն եմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք, մառախուղ, ձյուն. Հայաստանի ճանապարհների վիճակը
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am
16:04
Աշտարակի ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 24-ի առավոտյան ձերբակալել և բաժին են...
Աղբյուր` Panorama.am
16:03
Տոնական օրերին ճայթուկի օգտագործումը դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկը
Մոտենում են Ամանորի տոները և երեխաների սիրելի զբաղմունքներից ու զվարճանքներից մեկը` ճայթուկի օգտագործումը արձակուրդի և տոնական տրամադրության...
Աղբյուր` Panorama.am
15:46
Վկա ենք երկրի բարձրագույն իշխանության անտարբեր վերաբերմունքին դեպի իր զինվորը, կամավորականը. Անհետ կորածի հարազատ
«Մենք եկել ենք՝ այդ մարդուն հարցեր ունենք տալու։ Ոչ էթիկա ունի՝ գա ու բարևի ծնողներին, ոչ տղամարդկություն, որ զանգով ասի՝ չեմ կարող իջնել։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}