Վիգեն Ստեփանյանը անհաշտ էր բոլոր այն բացասական երևույթների նկատմամբ, որոնք արմատավորվել են մեր երկրում. Մանուկյան
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի մահվան կապակցությամբ.
«ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի մահը մեծ կորուստ ու ցավ է բոլորիս համար:
Վիգեն Ստեփանյանը ոչ միայն փայլուն դերասան էր, տաղանդավոր բեմադրիչ ու ռեժիսոր, այլև մտավորական, սկզբունքային քաղաքացի, որն ուներ հստակ քաղաքացիական կեցվածք, պատասխանատվության բարձր զգացում իր երկրի ու ժողովրդի առաջ:
Նա անհաշտ էր բոլոր այն բացասական երևույթների նկատմամբ, որոնք արմատավորվել են մեր երկրում հատկապես վերջին ժամանակներում: Նա պատրաստ էր ակտիվ դերակատարում ունենալ այդ խնդիրների լուծման ճանապարհին, և ճանապարհներից մեկն էլ Հայրենիքի փրկության շարժումն էր:
Խորապես ցավակցում ենք անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու գաղափարակիցներին»:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Ստեփանյանը ժողովրդի հիշողության մեջ ընդմիշտ կմնա որպես հրաշալի մտավորական, բեմական արվեստի նվիրյալ
- Մահացել է դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը
- Ուրեմն բռունցք՝ մեր հայրենիքի համար. Վիգեն Ստեփանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան