Վարդան Ոսկանյան. Մեր տարածաշրջանում մշակութային ազգերին, ցավոք, հարգում են միայն մի պարագայում
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Թշնամու բարբարոսական հրետակոծությունից խոցված Շուշիի մեր հռչակավոր սրբավայր Ղազանչեցոցում հնչում էր թավջութակը․․․ Շատերն են այդ հուզիչ կադրերը հիշում։ Ուղերձը հստակ էր՝ «թշնամին բարբարոս է, իսկ մենք՝ մշակութային ազգ»:
Մեր տարածաշրջանում մշակութային ազգերին, ցավոք, հարգում են միայն մի պարագայում․ եթե նրանք ունակ են փշրելու բարբարոսի ատամները։ Հակառակ դեպքում՝ մշակութային ազգերը լքում են պատմության ասպարեզը։
Ընտրանքը շատ պարզ է և անմարդկային, բայց այլ ելք չկա՝ կամ դու ես փշրում նրանց ատամները, կամ նրանք են փշրում քոնը։ Մնացյալը հեքիաթ է, թավջութակի համերգ, որից հետո կամ որի ընթացքում քեզ մորթելու են»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Պատերազմում մեր պարտությունը էրդողանական ցնորամիտ պատրանքների համար բացել է «հեռանկարներ»
- Ամեն գնով «թուրքի հետ առևտրի երազանք» ունեցողներին պետություն և պետականություն պետք չէ. Վարդան Ոսկանյան
- Բաքվի բռնապետն անհանգստություն է հայտնում՝ կապված հայկական հնարավոր ռևանշի հետ. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. «Բայրաքթարները» և մնացած նման առարկայական արդարացումներն երկրորդական են
- Վարդան Ոսկանյան. Այս պահին նույնիսկ Ալիևն ինքը չի կարող հասնել «իր մայրաքաղաք»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին