Վրաստանը պատրաստ է ցանկացած տեսակի վակցինա ստանալուն
Վրաստանը «Կովաքս» հարթակի պահանջները կատարել է ու պատրաստ է ցանկացած տեսակի վակցինա ստանալուն: Այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն, գրում է Ալիք Մեդիան։
Իմնաձեի խոսքով՝ Վրաստանը «Աստրազենեկայի» տիպի վակցինա ստանալուն է պատրաստվում:
«Դեռևս այս վակցինան չկա «Կովաքսի» հարթակում: Ցանկացած տեսակի վակցինա ստանալուն պատրաստ ենք, գլխավորն այն է, թե երբ կստանանք:
«Կովաքս» հարթակի հետ բանակցություններին զուգահեռ շարունակվում են նաև երկկողմ բանակցությունները տարբեր երկրների հետ: Ինչ քանակով կգա, դեռ չգիտենք: Այս ամենը կախված է նրանից, թե ինչ հնարավորություններ կունենա «Կովաքս» հարթակը»,- հայտարարել է Պաատա Իմնաձեն:
Վակցինայի աշխատանքային ծրագրի ուղղությամբ իրականացվող գործողությունները փաստացի հասնում են ավարտին. ծրագրի վերջնական մանրամասների հետ կապված հայտարարություն կանի վարչապետ Գախարիան:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան