![](https://panorama.am/news_images/813/2438033_1/untitled_42_7011.thumb.jpg)
100 տարի անց, փառավոր հաղթանակներից հետո, մենք նորից ընկանք մեր իսկ ծուղակը. Տարոն Սիմոնյան
«100 տարի անց, փառավոր հաղթանակներից հետո, մենք նորից ընկանք մեր իսկ ծուղակը և նորից դարձանք նյութապաշտ, փառամոլ, մեծամիտ ու գոռոզ, մարդկային ամենամեծ մեղքերից մեկը՝ հպարտությունը դարձրեցինք մեր կարգախոսը և արդյունքը եղավ այն, որ կորցրեցիենք Հադրութը, Շուշին, մեր պետականության և հայրենիքի մի զգալի հատվածը և կանգնեցինք նորից այս փաստի առջև»,- խորհրդարանական հայտարարությունների ժամին ունեցած ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը և հավելեց, որ այդ ամենի արդյունքում շատերը նաև հարազատներ կորցրեցին:
Նա նկատեց, որ 100 տարի առաջ հայը չկարողացավ օգտագործել մեր հավաքական գիտակցությունը և ներուժը և նույն կերպ կորցրեց Կարսը, Արդահանը, Սարիղամիշը և հայոց պետականությունը:
Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ այս ամենը չի ասում նրա համար, որ հասարակությունը հիասթափի, քանի որ դրա իրավունքը ներկա և նախկին սերունդները նրան չեն տվել, բայց պետք է այդ օրինաչափություններից դասեր քաղեն:
«Մենք ստեղծեցինք Հայաստան և Արցախի հանրապետություններ, բայց ինքներս չհասունացանք ստեղծածի համար: Ասել է, թե հասունացան մեր պտուղները, բայց մենք մեր պտուղների համար չհասունացանք»,- նկատեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Նրա խոսքով, այս ծանր իրավիճակում պետք է արմատին հայացք հղել՝ ձևավորելով հայ մարդ և հայկական իրականություն, դայց դա պետք է արվի ոչ թե հպարտության ֆոնի վրա, այլ՝ առաքինության:
«Վեհ հոգի, ազնիվ միտք, նվիրական վարք և քաջություն, ահա այն 4 հիմնական հենքերը, որի վրա մենք պետք է կառուցենք մեր ներքին վանքը, որը պետք է երաշխավորի հայոց պետականությունը և ազգային առաքելությունը»,- հայտարարեց պատգամավորը:
Նա նկատեց, որ առանց հայ անհատի ձևավորման, մյուս հարցրերը կձախողվեն և կոչ արեց ձևավորել այն, կամ չխանգարել անողներին:
Հարակից հրապարակումներ`
- Մենք տապալել ենք քննիչ հանձնաժողովի աշխատանքը. Բաբկեն Թունյան
- Իմ ուսանողների առաջարկներն ավելի բովանդակային են, քան ԱԺ քննիչ հանձնաժողովինը. Պապոյան
Լրահոս
Տեսանյութեր
![Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան](https://panorama.am/video_images/18/53959_1/53964459152_d54b3ba492_b_1_thumb.thumb.jpg)
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
![Ես ներողություն են խնդրում յուրաքանչյուրից. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/18/53985_1/f676e5c5b36b86_676e5c5b36bc5.jpg)
![Փաշիկ Ալավերդյանը հունից դուրս եկավ](https://panorama.am/video_images/18/53955_1/f676bbc361ea91_676bbc361ead1.jpg)