Տիխանովսկայան կոչ է արել ԵԱՀԿ-ին՝ օգնել իրեն վերադառնալ Բելառուս
«Միջազգային հանրության հետ միասին՝ ես կցանկանայի Բելառուս անվտանգ վերադառնալու ուղիներ գտնել: Քանի որ երկու քրեական գործեր են հարուցվել իմ դեմ միջպետական հետախուզման ցուցակով, պետք է լինեն հատուկ երաշխիքներ իմ վերադարձի համար: Իրավիճակը Նավալնիի հետ կապված ցույց տվեց, որ պահանջվում է միջազգային հանրության և, առաջին հերթին, ԵԱՀԿ-ի օգնությունը», - այս մասին հայտարարել է Բելառուսի ընդդիմադիր գործիչ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան: Այս մասին գրում է korrespondent.net-ը։
Տիխանովսկայան ԵԱՀԿ-ին առաջարկել է ստանձնել երկխոսության կազմակերպումը՝ երկրում առկա ճգնաժամը լուծելու համար: Նա կարծում է, որ պետք է «սկսել փորձագետների կլոր սեղանից` ԵՄ-ի, Բելառուսի ժողովրդավարական ուժերի և Սահմանադրական դատարանի, ինչպես նաև Լուկաշենկայի ռեժիմի ներկայացուցիչների մասնակցությամբ»:
Հիշեցնենք, որ Տիխանովսկայան Բելառուսի սահմաններից դուրս է գտնվում 2020-ի օգոստոսից: Դրանից առաջ հաղորդվում էր, որ Բելառուսում գտնվող Տիխանովսկայայի նկատմամբ գործ է հարուցվել «ծայրահեղականության» համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին