«Իմ հերոսը հայ զինվորն է»
Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ «Բուկինիստ» ընկերությունը և Արարատյան Հայրապետական թեմը ներկայացնում են «Իմ գաղտնի գրքաՍԵՐ. իմ սրտի զինվոր» ակցիան:
«Հունվարի 20-30-ը ներառյալ գնիր գիրք և նվիրիր այն զինվորին՝ ծանոթ կամ անծանոթ: Վաճառված գրքերի գումարի 20%-ը փոխանցվելու է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին:
Արի «Բուկինիստ» գրախանութի ցանկացած մասնաճյուղ, ընտրիր գիրքը, հատուկ էջանշի վրա գրիր քո սրտի զինվորի տվյալները (կամ նվիրիր անծանոթ զինվորին), իսկ մենք կհանձնենք քո նվերը: Ի դեպ՝ անակնկալ է սպասվում նաև ամենագեղեցիկ ընծայագրերի հեղինակներին: Յուրաքանչյուր գնորդ նվեր կստանա պիտակների բացառիկ հավաքածու՝ «Իմ հերոսը հայ զինվորն է»:
Իսկ հունվարի 30-ին՝ Սուրբ Սարգսի տոնի օրը, Բուկինիստի ու Արարատյան Հայրապետական թեմի ներկայացուցիչները կհանդիպեն Հայրենիքի Պաշտպանի Վերականգնողական կենտրոնում բուժվող զինծառայողներին: Կլինեն քննարկումներ և իհարկե նվեր գրքեր»,- հայտնում են «Բուկինիստ»-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան