Դատախազ Գևորգ Բաղդասարյանին ասացին՝ Շուշին հանձնողներից մեկն էլ ինքն է
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն իր խոսքում հայտարարեց՝ Շուշիի ազատագրումն ու ներկա կարգավիճակը ընթացող դատավարության հետ կապ չունի, մեղադրական եզրակացության մեջ Շուշի բառը չկա։
«Պարոն Վարդևանյանի հայտարարությունը համարում եմ վիրավորական, ես երբեք հանձնողներին չեմ պաշտպանում... ի՞նչ, ինքս եմ հանձնե՞լ։ Հարգելի դատարան, խնդրում եմ պարզաբանում»,-պաշտպանական կողմից հնչած ռեպլիկին արձագանքեց գործով մեղադրող դատախազը։
Մինչ նա հետաքրքրվեց, թե ո՞վ արեց նմա հայտարարություն, պաշտպանական կողմից հայտարարությունը կրկնվեց։
«Ինչի՞ ես հանձնող եմ»,- հարցրեց դատախազը, ինչին ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գլխով դրական շարժում արեց։
Դատախազ Բաղդասարյանը հունից դուրս եկավ, սկսեց բղավել, ինչին արձագանքեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
«Բա ի՞նչ է նշանակում ինձ ասեն հանձնող, դուրս արի ասեմ... հեսա կգամ կասեմ հանձնողին»,-գոռգոռում էր դատախազը։
Վիճաբանությանը միջամտեց ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը։ Այստեղ արդեն դատախազը ավելի բարձր սկսկեց գոռգոռալ։
Դատավորը կես ժամ ընդմիջում հայտարարեց։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի, Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի պաշտպանները բացարկ հայտնեցին դատախազներին
- Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստն ընդմիջվել է
- Ակցիա դատարանի դիմաց. «Թուրքի դեմ կզածները դատում են թուրք կզցնողներին»