Աշակերտի թվով ֆինանսավորման փոխարեն փոքր դպրոցները դասարանների թվով կֆինանսավորվեն
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի՝ սահմանվում են կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը։
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, նախագիծը նպատակ ունի ստեղծել իրավական հիմքեր` կրթության ոլորտում տեղեկատվական կառավարման և վարչական ռեգիստրների վարման գործառույթների իրականացման համար, սահմանել մի շարք լիազորող նորմեր, որոնք Սահմանադրության փոփոխությունից հետո անհրաժեշտ էր ամրագրել օրենքի մակարդակում, և վերաբերում են, մասնավորապես լիցենզիայի, ներդիրի և լիցենզավորված անձանց գործունեությանն առնչվող հաշվետվության ձևերի սահմանմանը։
Հարակից զեկուցող Սոֆյա Հովսեփյանն էլ նշեց, որ Աժ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին։
«Այսուհետ հնարավորություն է տրվել, որ աշակերտի թվով ֆինանսավորման փոխարեն փոքր դպրոցները դասարանների թվով ֆինանսավորվեն։ Սա բավականին պիտանի և կարևոր օրենք է, ուստի առաջարկում եմ կողմ քվեարկել»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան