Որոնումների ընթացքում հայտնաբերվել է 7 զինծառայողի, մեկը քաղաքացիական անձի աճյուն
Թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերում նախօրեին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտմաբերվել է 8 աճյուն: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ մեկը քաղաքացիական անձ է, ինքնությունը հայտնի է՝ Հադրութ քաղաքի բնակիչ, 1976թ․ ծնված Արսեն Ղահրամանյան:
Եվս 5 մարմին հայտնաբերվել է Ջաբրայիլից, մեկը՝ Այգեստան գյուղից, մեկը Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի նախկին վարչական տարածքից: Նա հայտնեց, որ բոլորը զինծառայողներ են, ինքնությունները պարզ չէ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Այսօր որոնողական աշխատանքներ են իրականացվում Վարանդայի, Ջաբրայիլում, Հադրութի, Կովսականի շրջաններում և Մեղրիի քաղաքի նախկին վարչական տարածքում, որն Ադրբեջանի հսկողության տակ է անցել:
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում 2020 թ. նոյեմբերի 13-ից մինչև 2021 թ. հունվարի 17-ը հայտնաբերվել է զինծառայողների և քաղաքացիական անձանց 1246 աճյուն:
Հարակից հրապարակումներ`
- Հայտնաբերված 3 զոհված զինծառայողներից մեկի ինքնությունն է հայտնի
- Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս երեք աճյուն
- Շուշի Ալիևների այցի պատճառով ընդհատված որոնողական աշխատանքներն այսօր վերսկսել են
- Արցախում այսօր ևս որոնողական աշխատանքներ չեն կատարվի
- Ադրբեջանական կողմի պահանջով այսօր Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվի
- Հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն
- Թշնամու հետ չեն կարողանում բանակցել ու որոնողական աշխատանքներ սկսել Զանգելանում. Անհետ կորած զինծառայողի մայր
- Արցախում երեկվա որոնողական աշխատանքների ընթացքում աճյուն չի հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾ
- ԱԻՊԾ. Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում և Ֆիզուլիում
- Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1135 աճյուն. ԱԻՊԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան