Ադրբեջանական կողմը թույլ չի տվել Արցախում այսօր որոնողական աշխատանքներ իրականացնել
Թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերում նախօրեին 5 ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1 զինվորականի աճյուն Ջաբրայիլի հատվածում: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքնությունը հայտնի չէ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվում: Նա հայտնեց, որ երեկ երեկոյան ադրբեջանական կողմից զգուշացրել են՝ այսօր թույլ չեն տալիս որողոնական աշխատանքներ իրականացնել, քանի որ իրենց մոտ հունվարի 20-ը սգո օր է (սև կամ արյունոտ հունվար):
Հ. Թադևոսյանի խոսքով, նաև եղանակային պայաններ են շատ անբարենպաստ, բայց որոնողական աշխատանքներ չիրականացնելու հիմնական պատճառը հենց ադրբեջանական կողմից թույլտվություն չստանալն է:
Նա նշեց, որ որոնողական աշխատանքները վաղը կշարունակվեն:
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում 2020 թ. նոյեմբերի 13-ից մինչև 2021 թ. հունվարի 18-ը հայտնաբերվել է զինծառայողների և քաղաքացիական անձանց 1247 աճյուն:
Հարակից հրապարակումներ`
- Որոնումների ընթացքում հայտնաբերվել է 7 զինծառայողի, մեկը քաղաքացիական անձի աճյուն
- Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս երեք աճյուն
- Շուշի Ալիևների այցի պատճառով ընդհատված որոնողական աշխատանքներն այսօր վերսկսել են
- Արցախում այսօր ևս որոնողական աշխատանքներ չեն կատարվի
- Ադրբեջանական կողմի պահանջով այսօր Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվի
- Հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան