Քաղաքական 14:12 20/01/2021 Աշխարհում

Ինչ է ծրագրում անել Բայդենը իր նախագահության առաջին 100 օրվա ընթացքում

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի գերխնդիրը, որի երդմնակալությունը կլինի այսօր, կլինի շուրջ 2 տրիլիոն դոլարի տնտեսական օգնության փաթեթի ընդունումը։ 

Նախագահ Ֆրանկլին Ռուզվելտից ի վեր ընդունված ավանդույթի համաձայն ԱՄՆ-ի բոլոր նախագահները ստանում են իրենց նախագահության առաջին 100 օրվա ընթացքում իրականացրած քայլերի գնահատականը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Փորձագետների կարծիքով, նորընտիր նախագահ Ջո Բայդենը վճռական է տրամադրված՝ ձգտելով իր պաշտոնավարման սկզբում Կոնգրեսից ստանալ իր ձևավորած օրակարգի զգալի մասի հավանությունը: Ըստ Նախագահի իշխանության և Կոնգրեսի ուսումնասիրման կենտրոնի փոխնախագահ և քաղաքականության գծով տնօրեն Դեն Մահաֆինի՝ Բայդենի վճռական տրամադրվածության մասին է վկայում նրա առաջ քաշած երկու տրիլիոն դոլարի տնտեսական օգնության փաթեթը: Այնուամենայնիվ, Բայդենը ստիպված կլինի գործել Կոնգրեսի յուրաքանչյուր պալատում շատ ավելի փխրուն մեծամասնության պայմաններում ՝ համեմատած Բարաք Օբամայի հետ:

Մահաֆիի կարծիքով, Բայդենի ծրագիրն էլ ավելի հավակնոտ է առողջապահության և տնտեսական ոլորտներում առկա լուրջ մարտահրավերների պատճառով: Նրա ծրագրի զգալի հատվածը վերաբերում է ուղիղ վճարումներին և այլ միջոցառումների՝ տուժած անհատներին և նրանց ընտանիքներին աջակցելու համար: Այն ընդհանուր առմամբ կազմում է $ 1 տրիլիոն դոլար:

Բայդենի ծրագիրը նախատեսում է նաև $ 440 միլիարդ դոլար ուղիղ օգնություն փոքր բիզնեսներին և տեղական ինքնակառավարման մարմիններին:

Այս փաթեթի ընդունումը, սակայն, միակ միջոցառումը չէ, որը Բայդենը նախատեսում է իրականացնել առաջիկա ամիսներին: Առկա են նաև այլ առաջնահերթություններ:

Արտաքին քաղաքականություն
Բայդենը խոստացել է վերականգնել հարաբերությունները դաշնակիցների և այլ երկրների հետ, որոնց հետ հարաբերությունները խարխլվել են Թրամփի վարչակազմի «Ամերիկան առաջնային է» քաղաքականության օրոք: Նա նաև մտադիր է միջազգային գագաթաժողով հրավիրել՝ նվիրված կոռուպցիայի և ռազմատենչ ազգայնականության դեմ պայքարի:

Արդարադատության ոլորտի բարեփոխումներ
Ի պատասխան ոստիկանության կողմից անզեն աֆրոամերիկացիների սպանության վերաբերյալ հանրային բողոքի, Բայդենը պարտավորվել է ստեղծել ոստիկանության գործողությունների վերահսկողության ազգային հանձնաժողով և աշխատել լարվածության թուլացման ուղղությամբ՝ ռազմավարություն մշակելով ոստիկանության և տեղական համայնքների միջև վստահություն ստեղծելու համար:

Շրջակա միջավայր
Բայդենը հասկացրել է, որ ինքը վերամիանալու է Փարիզի կլիմայի համաձայնագրին և այլ քայլեր է ձեռնարկելու` վստահ լինելու համար, որ Միացյալ Նահանգները կլիմայի փոփոխության մեղմացման համաշխարհային առաջատարն է:

Հարկային ոլորտ
Նորընտիր նախագահը մտադրված է վերանայել կորպորատիվ հարկերի զանգվածային կրճատումը, որը կիրառեց Թրամփը՝ ընկերությունների հարկերը 35 տոկոսից իջեցնելով միջև 21 տոկոսի: Նա նաև ցանկանում է բարձրացնել եկամտահարկն ամենահարուստ ամերիկացիների համար:

Ներգաղթ
Թրամփի վարչակազմից հետո, որը ակնհայտորեն խոչընդոտներ էր հարուցում Միացյալ Նահանգներ ներգաղթի ճանապարհներին, Բայդենի վարչակազմը կառաջարկի արմատական բարեփոխումներ ներգաղթի ոլորտում, ինչը հնարավորություն կտա ավելի քան 11 միլիոն անօրինական ներգաղթյալներին ստանալ քաղաքացիություն:

Ըստ Մահաֆիի, Բայդենը կարող է ապավինել Կոնգրեսի հետ համագործակցությանը իր կառավարման առաջին իսկ օրվանից, մասնավորապես տնտեսության հետ կապված հարցերում:

Ըստ նրա, Կոնգրեսում առկա է կոնսենսուս, չնայած Սենատի տեղերի ուղիղ 50-50 բաշխմանը, որ անհնրաժեշտ է միջոցներ ձեռնարկել տնտեսության վերականգման ուղղությամբ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:30
Աշխարհի արագ շախմատի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը: Հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո՝ Շանթ Սարգսյան՝ 5.5...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներից առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
14:08
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին պատմամշակութային արգելոց-թանգարաններ կաշխատեն ժամը 10։00- 20։00
2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը. Դատախազություն
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:05
Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ իշխանական թիմում երեկ «բոցվում» էին Նիկոլ Փաշինյանի վրա, թե «դուրս է...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Փաստ». Որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստը» տարվա ընթացքում գրեթե յուրաքանչյուր համարում անդրադարձել է պետական տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}