ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Բլինկեն. Թուրքիան չի գործում դաշնակցի պես
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմում պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Էնթոնի Բլինկենը նախօրեին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև ելույթի ժամանակ մեղադրեց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային դաշնակցի պես իրեն չպահելու ու այդպես չգործելու մեջ։ Այս մասին գրում է Reuters-ը։
Բլինկենը նշել է, որ Վաշինգտոնը անհրաժեշտության դեպքում կվերանայի հարցը, եթե Անկարայի նկատմամբ հետագա պատժամիջոցներ պահանջվեն՝ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգ ձեռք բերելու պատճառով:
Նշվում է, որ նախորդ ամիս Վաշինգտոնը երկար սպասված պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նկատմամբ՝ Մոսկվայից S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու պատճառով, ինչը Թուրքիան անվանել է «լուրջ սխալ»:
«Անընդունելի է այն գաղափարը, որ մեր ռազմավարական գործընկերը, այսպես կոչված ռազմավարական, մեր ամենամեծ ռազմավարական մրցակիցներից մեկի՝ Ռուսաստանի հետ մի գծում է։ Կարծում եմ, որ մենք պետք է տեսնենք, թե ինչ ազդեցություն են թողել առկա պատժամիջոցները և այնուհետև որոշենք, թե կա ավելին անելու անհրաժեշտություն», - օրենսդիրներին ասել է Բլինկենը։
Նրա մեկնաբանությունները հնչեցվեցին Դոնալդ Թրամփի վարչակազմի վերջին օրը, որի հետ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը սերտ հարաբերություններ ուներ:
«Թուրքիան դաշնակից է, որը շատ առումներով ... չի գործում այնպես, ինչպես պետք է գործի դաշնակիցը, և սա շատ, շատ կարևոր մարտահրավեր է մեզ համար, և մենք այս հարցում շատ հստակ ենք», - ասել է Բլինկենը:
Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի հարցերով հանձնակատար է առաջադրել Սիրիայում ամերիկյան ռազմական ներկայության բացահայտ ջատագով և Թուրքիայի կառավարության խիստ քննադատ Բրեթ ՄքՔուրքին:
Թուրքական ԶԼՄ-ները ՄքՔուրքի նշանակումն անվանեցին ԱՄՆ-ի «ընկերներին» սպառնալու ԱՄՆ քաղաքականության վերադարձ։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սարգսյան․ Բայդենի նախագահության ժամանակ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը միգուցե փոխվի, քաղաքականությունը՝ ոչ
- Բլինկեն. Միասին կարող ենք ավելի լավ հակազդել Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին
- Ամերիկահայ Ջեֆ Մարությանը միանում է Ջո Բայդենի թիմին
- Էրդողանական ԶԼՄ-ները գրում են՝ հրեաները վերահսկում են Ամերիկան, որ Բայդենին բերեցին իշխանության
- Բայդենն ԱԱԽ-ում հանձնակատար է առաջադրել Թուրքիայի խիստ քննադատ Բրեթ ՄքՔուրկին
- Բայդենը քննարկում է Սամանտա Փաուերի թեկնածությունը՝ USAID-ի ղեկավարի պաշտոնում
- Ինչ դիրքորոշումներ ունի ԱՄՆ պետքարտուղարի հավանական թեկնածու Էնթոնի Բլինքենը․ ՌԴ, Իրան, Թուրքիա․․
- Ջո Բայդենը Էնթոնի Բլինքենին կառաջադրի պետքարտուղարի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան