Բլինկեն. Միասին կարող ենք ավելի լավ հակազդել Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդընի արտաքին քաղաքական թիմը խոստացել է աշխատել ամբողջ աշխարհի գործընկերների հետ` գլոբալ հրատապ խնդիրները լուծելու համար, ներառյալ ժողովրդավարության նահանջն ու Չինաստանի, Ռուսաստանի և այլ ավտորիտար պետությունների հետ աճող մրցակցությունը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Երեքշաբթի օրը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև ելույթ ունեցավ Էնթոնի Բլինկենը, որին Բայդենն առաջարկել է պետքարտուղարի պաշտոնում:
Բլինկենը օրենսդիրներին վստահեցրել է, որ ԱՄՆ-ը «կարող է հաղթել Չինաստանի հետ մրցակցությունում»:
«Մենք ի վիճակի ենք վերականգնել մեր հիմնական դաշինքները, որոնք բազմապատկում են մեր ազդեցությունն ամբողջ աշխարհում: Միասին մենք կարող ենք ավելի լավ հակազդել Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին, ինչպես նաև պաշտպանել ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները», - ասված է Բլինկենի վկայության տեքստում:
Բլինկենն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն էր Բարաք Օբամայի վարչակազմում:
Նա քաղաքական երկու ճամբարներում ունի լավ համբավ, ուստի իր առաջադրման հարցում չի հանդիպել կուսակցական մեծ դիմադրությանը: Մի խումբ նախկին արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության ոլորտի հանրապետական պաշտոնյաներ, ովքեր չեն աջակցել Բայդենին, կոչ են արել հանձնաժողովi հանրապետականներ նախագահ, Այդահոյի սենատոր Ջիմ Ռիսչին արագ հաստատել Բլինկենի թեկնածությունը:
Հունվարի 19-ին պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Էնթոնի Բլինկենը վկայություն տվեց և պատասխանեց սենատորների հարցերին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Թեքսասի հանրապետական կոնգրեսական Մայքլ Մաքքոլը սենատորներին հորդորեց «խորանալ արտաքին քաղաքականության շատ ոլորտներում, որոնց մասին շատ քիչ բան ենք լսել նոր վարչակազմի կողմից»:
Կենտրոնում էին այն հարցերը, թե ինչպես է Բլինկենը մտադիր կառուցել հարաբերություններն առանցքային դաշնակիցների հետ և հաղթահարել Իրանի, Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի և Չինաստանի աճող սպառնալիքները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան