Թուրք պաշտոնյան Դինքի մասին․ Նա մեր երկրի բարեխիղճ զավակն էր
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը Twitter-ում անդրադարձել է պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության 14-րդ տարելիցին։
Ալթունը, ermenihaber-ի հաղորդմամբ, կրկնել է Թուրքիայի իշխանությունների կողմից պնդվող այն թեզը, թե իբրև Դինքի սպանությունը կազմակերպել է այդ երկրում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպությունը» (FETÖ, գյուլենական շարժում)։
Նա մասնավորապես գրել է․
«Հրանտ Դինքը մեր երկրի բարեխիղճ զավակն էր, Անատոլիայի (Արևմ․ Հայաստան-խմբ․) համարձակ սիրահարներից։ Նրա ճակատի քրտինքը հանուն այս հողերի էր թափվում, իսկ գրիչը միշտ եղբայրության համար թրթռում։ 14 տարի է անցել այն օրից, ինչ ստոր ահաբեկչական կազմակերպությունը՝ FETÖ-ն, խլեց Հրանտին մեզանից։ Միշտ հիշելու ենք նրա անկեղծությունն ու սերը Անատոլիայի նկատմամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան