Mediaport. Շիրակի մարզպետ է նշանակվելու Հովհաննես Հարությունյանը
Թելագրամի Mediaport ալիքի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանն այս հինգշաբթի նշանակվելու է Շիրակի մարզպետի պաշտոնում:
Աղբյուրը հիշեցնում է, որ Հարությունյանը փոխնախարարի պաշտնից ազատվել է 2019թ.-ի հոկտեմբերի 15-ին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ ունեցած լեզվակռվից օրեր անց:
«Հարությունյանի պաշտոնանկությունից մի քանի օր անց ԱԱԾ-ն մեղադրանք առաջադրեց նրա հորը՝ Ավետիք Հարությունյանին: Նա մեղադրվում էր «Հայաստան» համահայկական հիմադրամի միջոցներով կատրաված շինարարության ընթացքում չարաշահումներ կատարելու մեջ. խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հովհաննես Հարությունյանը Շիրակի մարզի Սպանդարյան համայնքից է»,-գրում է աղբյուրը։