«Հրապարակ». ԼՀԿ-ի առաջարկը միանշանակ չի ընդունվել քաղաքական ուժերի կողմից
«Հրապարակ» թերթը գրում է.
««Լուսավոր Հայաստանը» կուսակցություններին առաջարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքները, նաև նախապատերազմյան քայլերն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ձևավորել։ Մերժել են իշխանական «Իմ քայլը» և ՀՀԿ-ն։
ԻՔ-ում կարծում են, որ դեռ դրա ժամանակը չէ, իսկ ՀՀԿ-ից փոխանցել են, որ չեն կարծում, թե այս իշխանության օրոք այդ հանձնաժողովը կարող է արդյունավետ գործել և վեր հանել թույլ տրված թերացումներն ու բացթողումները։ Փոխարենը առաջարկին կողմ են ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Արամ Սարգսյանի «Հանրապետությունը»:
Հիշեցնենք, որ, ըստ ԼՀԿ առաջարկի, հանձնաժողովը պետք է բաղկացած լինի 16 անդամից. ԱԺ 3 խմբակցությունները պետք է առաջարկեն 4-ական անդամ, իսկ ԱԺ չանցած մյուս 3 ուժերը` ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Մենք» դաշինքը, ներկայացնեն մեկական ներկայացուցիչ։ Ինչպես նաև ՀՀ ՄԻՊ-ը՝ մեկ ներկայացուցիչ։ Հանձնաժողովի անդամները կաշխատեն անվճար` հասարակական հիմունքներով, իսկ նիստերը կգումարվեն ԱԺ-ում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում