Եթե պատժամիջոցները չչեղարկվեն, ՄԱԳԱՏԷ-ին կարգելվի մուտք գործել Իրանի միջուկային համալիրներ
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավարը հայատարարել է, որ եթե պատժամիջոցները չչեղրակվեն, ՄԱԳԱՏԷ-ին կարգելվի մուտք գործել Իրանի միջուկային համալիրներ։ Այս մասին գրում է Pars Today-ը։
Մոջթաբա Զոլնուրին հայտարարել է. «Պատժամիջոցները վերացնելու և Իրանի ժողովրդի շահերի ու ազգային շահերի պաշտպանությունն ապահովելու ռազմավարական գործողության» օրենքի համաձայն, եթե եվրոպացիները չկատարեն բանկային ու ֆինանսական պատժամիջոցների չեղարկման և նավթի վաճառքի վերականգման կապակցությամբ իրենց պարտավորությունները, մինչև փետրվարի 21-ը, կդադարեցվեն ՄԱԳԱՏԷ-ի հասանելիությունն Իրանի միջուկային համալիրներ և Լրացուցիչ արձանագրության ինքնակամ գործադրումը»:
Նա հավելել է, որ պատժամիջոցների չչեղարկման դեպքում, ՄԱԳԱՏԷ-ի ու գործակալության տեսուչների հետ Իրանի հարաբերությունները կկարգավորվեն NPT համաձայնագրի շրջանակներում: Գործակալությանն այդ շրջանակից դուրս որևէ հնարավորություն չի տրվի, իսկ ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները կհավաքվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան