Մինասյան. Բարեկամ Իտալիան G-20-ին հրավիրել է ռազմական հանցագործ Ադրբեջանին, Հայաստանին՝ ոչ
«Միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ Արցախում հերթական պատերազմ սանձազերծած ագրեսորը, հազարավոր կորած և խեղված կյանքերի համար պատասխանատու ռազմական հանցագործը՝ Ադրբեջանը հրավիրվել է G-20 գագաթնաժողովին։ Հրավիրվել է, ուշադրություն, Իտալիայի կողմից»,- Թելագրամի իր ալիքում այսօր ահազանգել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Նա մանրամասնում է, որ Իտալիան G-20-ի նախագահության օրոք ինքն է ընտրում ու հրավիրում գագաթաժողովին այն պետություններին, որոնք իր համար կարևոր են։
«Իտալիան ոչ հեռավոր անցյալում Հայաստանի ամենաբարեկամ երկրներից էր։ Նա միշտ Հայաստանի կողքին էր՝ թե տխրության, թե ուրախության պահերին։ Հայաստանին վերաբերող հարցերում առնվազն այդ երկրի մոտեցումները հավասարակշռված էին։
Հրավիրելով արյան մեջ թաթախված Ադրբեջանին G-20-ի գագաթաժողովին՝ Իտալիան նույնիսկ չի էլ անհանգստացել ապահովելու հավասարության սկզբունքը՝ գագաթնաժողովին հրավիրելով նաև Հայաստանին։
Նիկոլը, ԱԳՆ-ն, պաշտոնյաները, այո և հաարակությունը, տեսք են ընդունում, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել։ Մենք որոշեցինք, որ ամեն ինչ ետևում է և նոր առաջնայնություններ դրեցինք, այնպես որ, օրինակ, իտալացիներն ինչո՞ւ պետք է Հայաստանն ավելի շատ սիրեն, քան մենք՝ հայերս»,- գրում է Վատիկանում նախկին դեսպանը։
Միքայել Մինասյանն ընդգծում է, որ վերոնշյալը հերթական վառ, բայց միաժամանակ դառը ապացույցն է այն բանի, որ մեր դիվանգիտությունը, արտաքին քաղաքականությունը, պետական ինստիտուտները քարուքանդ եղած են ու անգործունակ։
«Նիկոլիզմը ներսից քանդեց մեր երկիրը, և զրոյացրեց Հայաստանի ազդեցությունը իր սահմաններից դուրս: Մենք արժանապատվություն ենք կորցնում, մեզ վրա ոտքեր են սրբում։ Եվ քանի դեռ մենք թույլ ենք տալիս, որ այդ դավաճանները ներկայացնեն մեզ, աշխարհի արձագանքը չի կարող, այո և չի լինի, այլ կերպ։
Քանի դեռ մենք ինքներս մեզ չենք հարգում, մյուսներն ինչո՞ւ պետք է հարգեն»,- ամփոփում է նա։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Այս իշխանությունը զոհերի թիվը թաքցնում է նույն կերպ, ինչպես 100 տարի առաջ Թուրքիան, 30 տարի առաջ Ադրբեջանը
- Միքայել Մինասյան. Կա արնահոսող, անտեր երկիր, որ պատանդ է դավաճանների ու մարդասպանների ձեռքում
- Միքայել Մինասյան. Արարատ Միրզոյանը եթե էլի փորձի տափակաբանություններ դուրս տալ, պատասխանը չի ուշանա
- Միքայել Մինասյանը հրապարակեց դիմումը, որի ներքո ստորագրված է Արարատ Միրզոյան
- Միքայել Մինասյան. Requiem/8. Փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան